Ինչպես հաղորդում է РИА Новости գործակալությունը, Սոչիում օգոստոսի 16-ի լույս 17-ի գիշերը տեղացած հորդառատ անձրևների պատճառով ջրհեղեղներ են:
Սոչիում փոթորկի մասին նախազգուշացումը հայտարարվել է օգոստոսի 16-19-ն ընկած ժամանակահատվածի կտրվածքով: Օդերևութաբանները նախազգուշացրել են քամու ուժգնացման, հորդառատ անձրևների, ամպրոպի և ծովում պտտահողմի ձևավորման բարձր հավանականության մասին: Ըստ կանխատեսումների՝ տարերքը առավել վտանգավոր կլինի Լազարևսկի շրջանում:
Քաղաքի արտակարգ ծառայություններն աշխատում են վթարային ռեժիմով: Իշխանությունները կոչ են արել բնակիչներին դուրս չգալ տներից և պատրաստ լինել տարհանման:
https://www.instagram.com/p/B1QRNNVoiHV/?utm_source=ig_web_copy_link
















