Լրահոս 24/7

ՀՀ նախագահը ներկա է եղել Օհան Դուրյանի կիսանդրու բացման արարողությանը

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը ներկա է գտնվել ականավոր երաժիշտ և դիրիժոր Օհան Դուրյանի կիսանդրու բացման արարողությանը: Հանդիսավոր արարողությանը ներկա էին նաև Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը, պաշտոնատար այլ անձինք, ինչպես նաև հասարակական, մշակութային գործիչներ: Բացման խոսքով հանդես է եկել բժիշկ, հասարակական գործիչ և Օհան Դուրյանի մտերիմ ընկեր Վահան Վարդապետյանը:  

«Յուրաքանչյուր հուշակոթող արձան պետք է լինի խորհրդանշական և խորհրդանշական վայրում էլ պետք է տեղադրվի»,- իր խոսքում մասնավորապես նշել է Վարդապետյանը: Նա իր խոսքում ներկայացրել է նաև, թե ինչպես է կայացվել Օպերայի հարակից տարածքում Օհան Դուրյանի կիսանդրին տեղադրելու որոշում: Օհան Դուրյանի կիսանդրու բացումը վերապահվել էր Դուրյանի այրուն, ով իր շնորհակալական խոսքը հղեց Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին, վարչապետ Նիկոլ Փաշինյանին, Վահան Վարդապետյանին և կիսանդրու հեղինակ Գետիկ Բաղդասարյանին:

Այնուհետև ողջույնի խոսքով հանդես եկավ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ մասնավորապես նշելով.  «Իսկապես, շատ ուրախալի առիթ է և պիտի ասեմ, որ պատիվ և ուրախություն եմ ունեցել մաեստրո Օհան Դուրյանի հետ գրեթե հավասար շփվել այս պատերից ներս և այս պատերից դուրս, դա իրականում թերություն է, քանի որ ճիշտ բալանսը կլիներ մաեստրոյի հետ շփվել ավելի շատ այս պատերից ներս, քան այս պատերից դուրս՝ այս հրապարակում և պետք է խոստովանեմ, որ այն ինչ տեսա ու լսեցի շատ դրական լիցքեր հաղորդեց ինձ»: Միջոցառման ավարտին մասնակիցները ծաղիկներ դրեցին Օհան Դուրյանի կիսանդրու առաջ:  

Թիվ 1

Recent Posts

2486 քաղաքացի ստացել է 232 միլիոն դրամ սոցիալական կրեդիտ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սոցցանցի իր էջում գրել է. «Հունվարի 1-ից մինչև օրս Համընդհանուր հայտարարագիր…

13 minutes ago

Հայաստանի մարտահրավերների մեծ մասը դեռևս մնում է չլուծված. ԱԳ նախարար

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ելույթ է ունեցել ՄԱԿ մարդու իրավունքների խորհրդի 58-րդ նստաշրջանի բարձրաստիճան…

31 minutes ago

Ֆրանսիան փակո՞ւմ է Հայաստանի ներքաղաքական բանավեճն ու արձագանքո՞ւմ Արցախյան հակամարտության վերաբերյալ ադրբեջանա-ռուսական կեղծիքին

Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին բացառիկ հարցազրույց է տվել «Ռադիոլուրին» և պատասխանել մի շարք…

43 minutes ago

Այս տարի արդեն ՀՀ է ներմուծվել շուրջ 5000 էլեկտրական ավտոմեքենա

Պետական եկամուտների կոմիտեն հայտնում է, որ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 24.11.2023թ. N 134 որոշմամբ ԱՏԳ…

1 hour ago

Մակրոնը Թրամփին առաջարկելու է եվրոպական ուժեր ուղարկել Ուկրաինա

Politico-ի փոխանցմամբ՝ Ֆրանսիայի նախագահը մտադիր է Թրամփին ներկայացնել Ուկրաինայում մոտ 30 հազարանոց եվրոպական զորք տեղակայելու…

2 hours ago

Մտքեր են փոխանակել տարածաշրջանային զարգացումների շուրջ

Փետրվարի 24-ին Ժնևում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ԻԻՀ ԱԳ նախարար Սեյեդ…

2 hours ago