Լրահոս 24/7

Առաջիկա 5 տարում նախատեսվում է առնվազն 50 բժշկական կենտրոնի կառուցում

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը 2023թ. պետական բյուջեի նախագծի քննարկումների ժամանակ ներկայացրել է հաջորդ տարի նախանշված աշխատանքները։ Ըստ Ավանեսյանի՝ կառավարությունն առաջիկա 5 տարում նախատեսում է իրականացնել առնվազն 50 բժշկական կենտրոնի կառուցում, վերակառուցում և ամբողջական վերազինում. « Ընթացիկ ֆինանսական բարեհաջող ավելացումների պարագայում, կարծում ենք, որ առաջիկա տարիներին պետք է ամբողջությամբ այս խոստումն իրագործենք»։

Նախարարը մանրամասնեց, որ 2022 թվականին կապիտալ շինարարությունների ընդհանուր ցանկը ներառում է 13 բժշկական կենտրոն: 2023-ին ևս ավելանում են բժշկական կենտրոններ: 2023 թվականին հիմնական ուղղվածությունը լինելու են մարզային ամբուլատորիաների վերակառուցման, վերազինման նախագծերը.

«Հաջորդ տարի նախատեսել ենք թվով 20 ամբուլատորիայի նախագծանախհաշվային աշխատանքներ: Բանակացություններ ենք վարում քաղաքաշինության կոմիտեի հետ՝ դրանք անելու մոդուլային տարբերակներով, այսինքն՝ ունենալ մեկ նախագծված տիպային ամբուլատորիա, որը հետո տեղակապումով կարող ենք տարածել նաև բնակավայրերում: Բացի այդ, ներառված է նաև Շիրակում պոլիկլինիկայի վերակառուցում, Վանաձորի պոլիկլինիկայի վերակառուցում»։

Ավանեսյանը շեշտեց, որ առողջության առաջնային օղակի հզորացումը լինելու է իրենց առաջնահերթությունը, և առաջիկա ծրագրերը հենց կոչված են ծառայելու այդ նպատակին:

Ըստ Ավանեսյանի՝ կառավարությունն առաջիկա 5 տարում նախատեսում է իրականացնել առնվազն 50 բժշկական կենտրոնի կառուցում, վերակառուցում և ամբողջական վերազինում. «Ընթացիկ ֆինանսական բարեհաջող ավելացումների պարագայում, կարծում ենք, որ առաջիկա տարիներին պետք է ամբողջությամբ այս խոստումն իրագործենք»։

Նախարարը մանրամասնեց, որ 2022 թվականին կապիտալ շինարարությունների ընդհանուր ցանկը ներառում է 13 բժշկական կենտրոն: 2023-ին ևս ավելանում են բժշկական կենտրոններ: 2023 թվականին հիմնական ուղղվածությունը լինելու են մարզային ամբուլատորիաների վերակառուցման, վերազինման նախագծերը.

«Հաջորդ տարի նախատեսել ենք թվով 20 ամբուլատորիայի նախագծանախհաշվային աշխատանքներ: Բանակացություններ ենք վարում քաղաքաշինության կոմիտեի հետ՝ դրանք անելու մոդուլային տարբերակներով, այսինքն՝ ունենալ մեկ նախագծված տիպային ամբուլատորիա, որը հետո տեղակապումով կարող ենք տարածել նաև բնակավայրերում: Բացի այդ, ներառված է նաև Շիրակում պոլիկլինիկայի վերակառուցում, Վանաձորի պոլիկլինիկայի վերակառուցում»։

Ավանեսյանը շեշտեց, որ առողջության առաջնային օղակի հզորացումը լինելու է իրենց առաջնահերթությունը, և առաջիկա ծրագրերը հենց կոչված են ծառայելու այդ նպատակին։

Թիվ 1

Recent Posts

Ամեն ինչ կախված է ՌԴ՝ խաղաղության հասնելու ձգտումից

Կիևում մեկնարկել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու և օտարերկրյա առաջնորդների համատեղ մամուլի ասուլիսը՝ Ուկրաինա ռուսական…

1 hour ago

Վիզաների ազատականացումը կնպաստի մարդկային շփումներին․ վարչապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեի համանախագահ Նիլս Ուշակովսի գլխավորած պատվիրակությանը: Վարչապետը…

2 hours ago

Netflix-ը 1 միլիարդ դոլար կներդնի Մեքսիկայում

Netflix-ի գլխավոր գործադիր տնօրենը հայտարարել է, որ շուրջ 1 միլիարդ դոլար ներդրում անելով առաջիկա 4…

2 hours ago

Վրաստանը պատրաստ է Ամերիկայի և Եվրոպայի հետ հարաբերությունները սկսել զրոյից․ Կալաձե

Վրաստանի իշխանությունները պատրաստ են վերականգնել հարաբերությունները Ամերիկայի և Եվրոպայի հետ և ամեն ինչ սկսել զրոյից,…

2 hours ago

Ռուսաստանը՝ Sputnik-Ադրբեջանի փակման մասին

Ադրբեջանը «հասկանում է Ռուսաստանի հետ դաշինքի կարևորությունը», և Մոսկվան «ակնկալում է, որ Բաքուն իր հետագա…

2 hours ago

Դեսպան Կարապետյանն իր հավատարմագրերն է հանձնել Իտալիայի նախագահին

Իտալիայում ՀՀ նորանշանակ դեսպան Վլադիմիր Կարապետյանն իր հավատարմագրերն է հանձնել Իտալիայի Հանրապետության նախագահ Սերջո Մատարելլային:…

3 hours ago