ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը մանրամասներ է հայտնել Հայաստանում H1N1 հիվանդությամբ վարակվածության մասին։ Ըստ Ավանեսյանի, այս պահին ունենք 1 պացիենտ.
«Նրա առողջական վիճակը բավարար է, ստանում է անհրաժեշտ բուժօգնությունը։ Բայց մենք պետք է շատ աչալուրջ լինենք, որովհետև գրիպի այս ենթաշտամերը բավական ագրեսիվ են, և քրոնիկ հիվանդություններով, նաև մանկահասակ երեխաների համար կարող են շատ ծանր հետևանքներ ունենալ»։
Նախարարը հորդորել է գրիպի դեմ պատվաստվել.
«Գրիպի պատվաստանյութը ներառում է նաև այս շտամի հակամարմինները, և շատ կարևոր է, որ աշնանային ընթացքում պաշտպանության բավարար շերտ լինի»։
Նախարարը նշել է, որ գրիպի դեմ կարող են պատվաստվել նաև մինչև 12 տարեկան երեխաները։ Նա մանրամասնել է.
«Գրիպի պատվաստանյութը մշակվում է ամեն տարվա շտամերի դեմ։ Այս պատվաստանյութը ներառում է չորս շտամի դեմ հակամարմին, որ այս տարի շրջանառվող շտամերն են»։
Փետրվարի 21-ին տեղի է ունեցել ՀՀ ԱԳ նախարարության և ՄԱԿ Զարգացման ծրագրի կողմից կազմակերպված հանդիպում,…
Ֆրիդրիխ Մերցը հայտարարել է, որ կաջակցի Եվրոպային՝ ձեռք բերելու «իրական անկախություն» ԱՄՆ-ից։ Սակայն, ինչպես նշում…
Երևանի քաղաքապետի խորհրդական Սոնա Թևանյանը ներկայացրել է Կասկադ համալիրի արդիականացման ծրագրի քննարկումների մասին տեղեկություններ․ «Կասկադ…
«Սուրմալու» առևտրի կենտրոնի հարակից տարածքում մետրոյի կայարանի համար մրցույթ կհայտարարվի. այս մասին հայտարարել է Երևանի…
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն այսօր նշել է, որ Երևանի ՏԻՄ օրենքի նոր նախագիծը շատ կարևոր…
Հայաստանի սահմանադրությունն ընդունվել է 1995թ.-ին: Առաջին գումարման Գերագույն խորհրդի պատգամավորները կհիշեն, թե նախագիծը հանրաքվեի դնելու…