ՀՀ-ում Շվեյցարիայի Համադաշնության դեսպանատունը, անդրադառնալով «Միասին Սյունիքի համար» աշխատաժողովին, նշում է, որ դրա ընթացքում ՀՀ-ում ԵՄ պատվիրակությունը հայտարարեց հակամարտությունից տուժած Սյունիքի մարզին «Թիմ Եվրոպա» նախաձեռնության աջակցության մասին։
Նախաձեռնության մեջ ներդրում ունեն ԵՄ անդամ երկրներ Ավստրիան, Ֆրանսիան, Գերմանիան, Լեհաստանը եւ Շվեդիան, ինչպես նաեւ արտաքին գործընկերներ։
Շվեյցարիան արտաքին գործընկեր է եւ առաջիկա 4 տարիների ընթացքում Սյունիքում իրականացվելիք ծրագրի մեջ «Թիմ Եվրոպա»-ի անդամներից ամենամեծ ներգրավվածություն ունեցող անդամներից մեկը։
Բացի դրանից, դեսպանատան առաքելության ղեկավարի տեղակալ Վերներ Թուտը նոյեմբերի 4-ին տեղեկացրել է, որ Շվեյցարիայի զարգացման եւ համագործակցության գործակալությունը քննարկում է մի կարեւոր հումանիտար-տնտեսական ծրագիր՝ ի աջակցություն 2022թ․ սեպտեմբերի 13-14-ի իրադարձություններից տուժած ՀՀ երեք մարզերի, այդ թվում՝ Սյունիքի։
Հնդկաստան պաշտոնական այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հարցազրույց է տվել տեղական՝ արտաքին քաղաքական…
«Մետա»-ն փորձարկում է արհեստական բանականության համակարգերի ուսուցման համար իր առաջին «տնային» չիպը։ Այս քայլը կարևոր…
Երուսաղեմի հայոց պատրիարքությունը կոչով դիմել է միջազգային հանրությանը, կառավարություններին, կրոնական և մարդասիրական կազմակերպություններին, անհատներին` նրանց…
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը կարգադրել է կանադական պողպատի և ալյումինի մաքսատուրքերը հասցնել 50%-ի՝ ի պատասխան…
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել թուրքական լրատվամիջոցների ներկայացուցիչներին. այդ մասին տեղեկացրել է սոցիալական ցանցի…
ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն ընդունել է ՀՀ-ում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Շարվաշիձեին:…