Լրահոս 24/7

Ս․ Բաբայանը շնորհավորել է ԱՀ նորանշանակ պետնախարար Ռ․ Վարդանյանին

Արցախի Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար, պաշտպանության նախկին նախարար, «Միասնական հայրենիք» կուսակցության նախագահ Սամվել Բաբայանը շնորհավորել է Արցախի նորանշանակ պետնախարար Ռուբեն Վարդանյանին:

Նա իր ուղերձում նշել է. «Հարգելիˊ Ռուբեն Կառլենի, Անձամբ իմ և «Միասնական հայրենիք» կուսակցության անունից ողջունում եմ Արցախում բնակություն հաստատելու ու Արցախի Հանրապետության պետական նախարարի բարձր պաշտոնն ստանձնելու Ձեր որոշումը։

Պետական նախարարի համակարգման լայն տիրույթը նախևառաջ լայն պատասխանատվություն է, նույնքան էլ՝ հանրային ակնկալիք ու պահանջ, ուստի կառավարության գործունեության օգտակար գործողության գործակիցն այլևս շաղկապվում է Ձեզ, Ձեր քաղաքական կամքին և Ձեր կողմից կազմավորվող կառավարության մասնագիտական, մարդկային ու բարոյական որակներին։

Հուսով ենք, որ, որպես ԱՀ պետական նախարար, կանեք հնարավոր առավելագույնը Ձեր համակարգման ներքո գտնվող ոլորտների կայուն զարգացման, ինչպես նաև Արցախի զգայուն անվտանգային և բարոյահոգեբանական մթնոլորտի կայունացման ուղղությամբ։

Հարգելիˊ պետնախարար, Շնորհավորելով մաղթում ենք Ձեզ արդյունավետ գործունեություն, հաջողություն և ողջախոհություն այդ պատասխանատու պաշտոնում՝ ի շահ Արցախի և համահայկականության»:

Թիվ 1

Recent Posts

Սպանդարյան բնակավայրի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին վերաօծվել է

Շիրակի մարզպետարանից հայտնում են․ Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանն այսօր ներկա է գտնվել Արթիկ համայնքի Սպանդարյան…

3 hours ago

Բանախոսություն ունեցա ՔՊ Ժողովրդավարության դպրոցում․ վարչապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել ու գրել․ ««Որտեղ հաց, այնտեղ կաց».…

3 hours ago

Երևանը մեր հավաքական նկարագրի ու դիմագծի արտահայտությունն է․ նախագահ

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի շնորհավորական ուղերձը․ Սիրելի հայրենակիցներ, Շնորհավորում եմ բոլորիս Էրեբունի-Երևանի 2806-ամյա հոբելյանի առթիվ:…

3 hours ago

SpaceX-ը հաջողությամբ որսացել է Super Heavy հրթիռը

Պատմության մեջ առաջին անգամ Իլոն Մասկի SpaceX-ը հաջողությամբ որսացել է Super Heavy հրթիռը՝ օգտագործելով Mechazilla…

4 hours ago

Հայաստանը ստորագրել է Լիբանանում ՄԱԿ-ի ժամանակավոր ուժերին աջակցող համատեղ հայտարարությունը

Հայաստանը ստորագրել է Լիբանանում ՄԱԿ-ի ժամանակավոր ուժերին աջակցող համատեղ հայտարարությունը։ Այս մասին X-ի իր էջում հայտնել է…

6 hours ago

Կայացել է Հայ-էմիրաթական երկրորդ գործարար համաժողովը

Հոկտեմբերի 9-ին Աբու Դաբիի առևտրի պալատում կայացել է Հայ-էմիրաթական երկրորդ գործարար համաժողովը, հայտնում են Էկոնոմիկայի…

6 hours ago