Լրահոս 24/7

Մետրոյի նոր կայարանի կառուցումը կիրականացվի նաև միջազգային կազմակերպությունների միջոցով

ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը հայտնեց, որ մետրոյի «Աջափնյակ» նոր կայարանի նախագծման աշխատանքները ընթացքի մեջ են։ 

«Առաջին փուլը արդեն ընթացքում է, հանձնման-ընդունման ընթացքն է տեղի ունենում։ Վերջնական նախագծման փուլը պատրաստ կլինի հաջորդ տարի հունիս-հուլիս ամիսներին, որից հետո, երբ որ նախագծանախահաշիվային փաստաթղթերը լինի, ծավալը լինի, արդեն պետք է մրցույթ հայտարարվի մետրոյի կայարանի կառուցման համար».- նշեց քաղաքապետը։ 

Հարցին, թե հնարավոր է, որ սկսեն կառուցել հենց 2023թ.-ից, քաղաքապետը նշեց, որ չի կարծում, որ դա 2023թ. տեղի կունենա։ 

«Նորմալ պրոցես է դա։ Նախագիծը կլինի, կարծում եմ՝ դրանից հետո մրցույթ կհայտարարվի։ Հետո արդեն պետք է հասկանանք, թե ինչ ֆինանսական միջոցների հաշվին է մետրոպոլիտենի կառուցումը լինելու»։

Քաղաքապետը նշեց, որ հավանական է, որ ֆինանսավորումը կիրականցվի միջազգային կազմակերպությունների միջոցով, քանի որ էներգախնայողության կոմպոնենտներ կա ծրագրի մեջ, ինչպես նաև կներգրավվեն դրամաշնորհներ։  

Թիվ 1

Recent Posts

Սպանդարյան բնակավայրի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին վերաօծվել է

Շիրակի մարզպետարանից հայտնում են․ Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանն այսօր ներկա է գտնվել Արթիկ համայնքի Սպանդարյան…

5 hours ago

Բանախոսություն ունեցա ՔՊ Ժողովրդավարության դպրոցում․ վարչապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել ու գրել․ ««Որտեղ հաց, այնտեղ կաց».…

5 hours ago

Երևանը մեր հավաքական նկարագրի ու դիմագծի արտահայտությունն է․ նախագահ

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի շնորհավորական ուղերձը․ Սիրելի հայրենակիցներ, Շնորհավորում եմ բոլորիս Էրեբունի-Երևանի 2806-ամյա հոբելյանի առթիվ:…

6 hours ago

SpaceX-ը հաջողությամբ որսացել է Super Heavy հրթիռը

Պատմության մեջ առաջին անգամ Իլոն Մասկի SpaceX-ը հաջողությամբ որսացել է Super Heavy հրթիռը՝ օգտագործելով Mechazilla…

6 hours ago

Հայաստանը ստորագրել է Լիբանանում ՄԱԿ-ի ժամանակավոր ուժերին աջակցող համատեղ հայտարարությունը

Հայաստանը ստորագրել է Լիբանանում ՄԱԿ-ի ժամանակավոր ուժերին աջակցող համատեղ հայտարարությունը։ Այս մասին X-ի իր էջում հայտնել է…

8 hours ago

Կայացել է Հայ-էմիրաթական երկրորդ գործարար համաժողովը

Հոկտեմբերի 9-ին Աբու Դաբիի առևտրի պալատում կայացել է Հայ-էմիրաթական երկրորդ գործարար համաժողովը, հայտնում են Էկոնոմիկայի…

8 hours ago