Լրահոս 24/7

Ավարտվել է Աշտարակի խճուղու արտաքին լուսավորության ցանցի արդիականացման ծրագիրը

Տարեկան ծրագրով ավարտվել է Աշտարակի խճուղու արտաքին լուսավորության ցանցի արդիականացման ծրագիրը. նատրիումային լամպերը փախարինվել են էներգախնայող LED լուսատուներով: Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ զեկուցվել է, որ բոլոր մալուխները տեղափոխվել են դիտահորեր, տեղադրվել է 125 նոր հենասյուն:

***

Ամբողջությամբ ավարտվել են նաև Արաբկիր վարչական շրջանի 25 փողոցի և բակային տարածքների արտաքին լուսավորության ցանցի կառուցման աշխատանքները: Վերակառուցվել և արդիականացվել է Շենգավիթ վարչական շրջանի Շողակաթի զբոսայգու արտաքին լուսավորության ցանցը:

***

Մայրաքաղաքում «workout» մարզաձևը զարգացնելու նպատակով վարչական շրջաններում կառուցվում են հատուկ մարզահրապարակներ: Աշխատանքներն ընթացքի մեջ են Դավթաշեն և Արաբկիր վարչական շրջաններում:

***

Կառավարության որոշմամբ մետրոպոլիտենի կարիքների համար թունելային հզոր օդափոխիչներ և ՍՊ-6 սլաքային փոխադրիչների պահեստամասեր ձեռք կբերվեն: Զեկուցվել է, որ աշխատանքներն ընթացքի մեջ են: Նախագծի նպատակն է մետրոպոլիտենով անվտանգ ուղևորափոխադրումների ապահովումը և նրա հետագա գործունեության բարելավումը՝ հաշվի առնելով մետրոպոլիտենի ռազմավարական և խիստ կարևոր կենսական կառույց լինելու հանգամանքը:

***

Երևանյան լճի մաքրմանը զուգահեռ՝ աղբաորսիչ միջոցառումներ իրականացնելու նպատակով Հրազդան գետի վրա կավելացվեն հատուկ ճաղավանդակները:

***

Մայրաքաղաքի ծանրաբեռնված երթևեկությունը կանոնակարգելու համար Երևանի քաղաքապետարանն այսօր ՃՈ հետ մի քանի լուծում է նախանշել: Քաղաքի որոշ հատվածներում իրականացվում են ճանապարհային երթևեկության կազմակերպման փոփոխություններ:

***

Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը պատասխանատուներին հանձնարարել է ուշադրություն դարձնել սեփական եկամուտների հավաքագրմանը: Կարևորելով գործընթացի պատշաճ կազմակերպումը՝ քաղաքապետը նշել է, որ մայրաքաղաքում նախանշված ծրագրերը լիարժեքորեն կյանքի կոչելու համար շատ կարևոր է ապահովել հավաքագրման կատարողականը:

***

Զեկուցվել է, որ այս շաբաթվանից «Շտապբուժօգնություն» ընկերության շարժակազմը կապահովվի ձմեռային անվադողերով: Երևանի քաղաքապետն առաջարկել է համայնքային ենթակայության կառույցներում փոխարինված այն անվադողերը, որոնք այլևս անհրաժեշտ չեն, Զորահավաքային հարցերի և քաղաքացիական պաշտպանության վարչության միջոցով ուղարկել սահման:

Թիվ 1

Recent Posts

Նոր սկանդալ Մբապեի շուրջ. ֆուտբոլիստը անուղղակի մեղադրում է ՊՍԺ-ի ղեկավարությանը

Ստոկհոլմի հյուրանոցներից մեկում, որտեղ ապրում էր Կիլիան Մբապեն, բռնաբարության հետաքննություն է սկսվել։ Ավելի վաղ հայտնի…

1 hour ago

Փաշինյանն Ալիևին առաջարկել է, որ ԱԳ նախարարները երկօրյա հանդիպում ունենան. Խանդանյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին առաջարկել է, որ արտաքին գործերի նախարարները երկօրյա…

1 hour ago

Արարատ Միրզոյանը կմասնակցի «3+3» հարթակի երրորդ հանդիպմանը.ԱԳՆ խոսնակ

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը կմասնակցի «3+3» տարածաշրջանային խորհրդատվական հարթակի երրորդ հանդիպմանը. Radar Armenia-ն այս մասին…

1 hour ago

«Մարդ կա՝ իր նեղ անձնական շահը գերադասում է հանրային շահին». Տիգրան Ավինյան

«2022թ. սեպտեմբերի 27-ից նշանակվել եմ Երևանի փոխքաղաքապետ, նախորդ տարի հոկտեմբերից Երևանի քաղաքապետն եմ։ Խնդրում եմ…

1 hour ago

Բրիտանուհին դարձել է ամենաերիտասարդ կինը, որը նվաճել է աշխարհի 14 ամենաբարձր գագաթները

23-ամյա բրիտանուհին դարձել է ամենաերիտասարդ կինը, որը նվաճել է աշխարհի 14 ամենաբարձր  գագաթները: Ադրիանա Բրաունլիի վերջին նվաճումը գրանցվել…

2 hours ago

Կրեմլը պնդում է՝ չեն պատրաստվում միջամտել Վրաստանի ներքին գործերին

Ռուսաստանը չի միջամտում Վրաստանի ներքին գործերին և չի պատրաստվում դա անել. hայտարարել է ՌԴ նախագահի…

2 hours ago