Լրահոս 24/7

ՇՄ նախարարությունը 2023 թ-ին կիրականացնի 6 ծրագիր, 30 միջոցառում

Ներկայացվել է ՀՀ շրջակա միջավայրի նախարարության բյուջետային հայտը. նախարարությունը 2023 թվականին կիրականացնի 6 ծրագիր, 30 միջոցառում

Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի ու ֆինանսավակային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում ներկայացրել է շրջակա միջավայրի բյուջետային հայտը:

Շրջակա միջավայրի նախարարությունը 2023 թվականին կիրականացնի 6 ծրագիր, 30 միջոցառում: 2023 թվականի բյուջետային նախագծով ֆինանսավորման ծավալը կկազմի 8 մլրդ 142 մլն դրամ, որը 2022 թվականի 6 մլրդ 771 մլն դրամից ավելի է 20,2 տոկոսով:

30 միջոցառումից 6-ը «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատում եւ մոնիթորինգ» ծրագրի շրջանակում գործող միջոցառումներն են:

2022 թվականի հաստատված պետական բյուջեի համեմատ՝ նախարարության պահպանման ծախսերն ավելացել են 17,5 տոկոսով, ինչը հիմնականում պայմանավորված է 2023 թվականի հունվարի մեկից նվազագույն ամսական աշխատավարձի բարձրացմամբ: 7,2 մլն դրամով նախատեսվում է ձեռք բերել համակարգչային տեխնիկա եւ գույք, 2,5 մլն դրամ էլ կուղղվի հատուկ սարքավորումների ձեռքբերմանը:

«Բնապահպանական ծրագրերի իրականացում համայնքներում» ծրագրով 602 մլն դրամի տրամադրում է նախատեսվում․ 9 ազդակիր համայնք դիմել են սուբվենցիոն ծրագրերի համար:

«Բնական պաշարների և բնության հատուկ պահպանվող տարածքների կառավարում և պահպանում» ծրագրին կուղղվի 1 մլրդ 304 մլն դրամ, ինչը 6 ազգային պարկերի պահպանման ծախսերն են:

«Սևանա լճում և նրա ջրահավաք ավազանում ձկան և խեցգետնի պաշարների հաշվառում» միջոցառման համար նախատեսված է 15 մլն դրամ: Նախորդ տավա համեմատ՝ հատկացումը գրեթե կրկնակի ավելացել է:

Սևանա լճի ջրածածկ անտառտնկարների մաքրմանն ուղղված միջոցառման իրականացման համար հատկացում կլինի 118 մլն դրամի չափով:

Նախարարը տեղեկացրել է, որ միջոցառման շրջանակում մաքրման աշխատանքների մասով առկա խնդիրները պայմանավորված են նախկինում կազմված նախագծահաշվային փաստաթղթերի հիման վրա կատարված աշխատանքների արդյունքում արձանագրված անհամապատասխանություններով:

«Որսի օբյեկտ հանդիսացող կենդանիների հաշվառում» միջոցառման համար նախատեսված է 4 մլն դրամ: Միջազգային պարտավորություններին ուղղված ծրագրով կհատկացվի 7 մլն դրամ: Անտառների կառավարում ծրագրով իրականացվող միջոցառումների համար նախատեսվում է 2 մլրդ 679 մլն դրամի տրամադրում:

Հայաստանի բնության պետական թանգարանի և Երեւանի քաղաքապետարանի կենդանաբանական այգու պահպանմանն ուղղված միջոցառման համար նախատեսված հատկացումը 350 մլն դրամ է:

Թիվ 1

Recent Posts

Անիմացիոն ֆիլմերի «հրավառություն» Երևանում

Հոկտեմբերի 20-26-ը Երևանում տեղի կունենա «ՌԵԱ» 16-րդ միջազգային փառատոնը, որի շրջանակներում հանդիսատեսը հնարավորություն կունենա դիտելու…

33 mins ago

Ադրբեջանի Հաջիգաբուլ ավանում արտակարգ իրավիճակ է

Ադրբեջանի Հաջիգաբուլ ավանում արտակարգ իրավիճակ է. Աթանեսյան Հոկտեմբերի 12-ին տեղացած հորդառատ անձրեւը Հաջիգաբուլ ավանի մոտ…

1 hour ago

Նեթանյահուն և Գալանտը համաձայնեցրել են Իրանի դեմ պատասխան հարվածի մեթոդը և ժամկետները

Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն և պաշտպանության նախարար Յոավ Գալանտը համաձայնեցրել են Իրանի դեմ պատասխան հարվածի…

2 hours ago

ՄԻՊ-ն անդրադարձել է ԼՂ-ից տեղահանվածների իրավունքներին

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հոկտեմբերի 14-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Շվեդիայի Թագավորության արտակարգ և…

2 hours ago

Ներկայումս կառավարությունը նախաձեռնել է հողերի կոնսոլիդացիայի փորձնական ծրագիր. Սիմիդյան

«Անապատացման դեմ պայքարի» կոնվենցիայի կողմերի 16-րդ Կոնֆերանսին (UNCCD COP16) ընդառաջ Հայաստանի Հանրապետությունում անցկացվում է տարածաշրջանային…

2 hours ago

ԱՄՆ-ն զգուշացնում է Իրանին՝ դադարեցնել Թրամփի դեմ բոլոր դավադրությունները

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի ցուցումներից հետո ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյաներն ուղերձ են հղել Իրանի կառավարության ամենաբարձր…

2 hours ago