Լրահոս 24/7

Ուղիղ երկխոսությունն իսկապես կայուն խաղաղության լավագույն միջոցն է. Բլինքեն

Նոյեմբերի 7֊ին տեղի ունեցավ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի, Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հանդիպումը։ Հանդիպման մեկնարկին բացման խոսքով հանդես եկավ պետքարտուղար Բլինքենը։ 

«Ողջունում եմ Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներին՝ արտգործնախարարներ Միրզոյանին և Բայրամովին այստեղ՝ Բլեյր Հաուսում, Վաշինգտոնում, ովքեր ժամանել են շարունակելու այն շատ արդյունավետ քննարկումները, որոնք մենք նախաձեռնել էինք Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում, իսկ այնուհետև մեր թիմերի միջև հետագա զրույցների շրջանակում: Միացյալ Նահանգները հավատարիմ է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին:

Ուղիղ երկխոսությունը իսկապես կայուն խաղաղության լավագույն միջոցն է: Եվ մենք շատ ուրախ ենք աջակցելու դրանք: Միացյալ Նահանգները վճռականորեն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի ինքնիշխանությանը և տարածքային անկախությանը: 1991 թվականի անկախության վերականգնումը չափազանց կարևոր պահ է երկու երկրների իրավունքների երաշխավորման հարցում մենք դա մեծապես աջակցում ենք:

Կարծում եմ, որ արդարացի է նաև ասել, որ Լեռնային Ղարաբաղի շուրջ 30 և ավելի տարիներ շարունակվող հակամարտությունը հսկայական մարդկային նյութական կորուստների է հանգեցրել, բազմաթիվ կորսված կյանքերի:

Սպիերը դեռևս բավականին խորն են, բայց այն, ինչին մենք այժմ ականատես ենք՝ իրական և խիզախ քայլեր են երկու երկրների կողմից՝ անցյալը հետևում թողնելու և կայուն խաղաղության ուղղությամբ աշխատելու համար: Երկու երկրներն էլ աշխատում են այդ նպատակին հասնելու և, ի վերջո, Հարավային Կովկասի ավելի պայծառ ապագայի համար՝ խաղաղության ապագայի, խաղաղության մեջ գտնվող երկրների ապագայի, ավելի լավ ապագայի միասին աշխատող երկրների համար:

Ես ցանկանում եմ նշել, որ Միացյալ Նահանգները Հայաստանի և Ադրբեջանի բարեկամն է, և հանձնառու է անել ամենը մեր ուժերում՝ Ձեր այս ջանքերին աջակցելու, ձեզ հետ միասնաբար դեպի կայուն խաղաղություն ճանապարհ հարթելու, հնարավոր ամեն ինչով Ձեզ օգնելու համար: Սա, կարծում եմ, ավելի լավ և պայծառ ապագայի խոստումն է, և ես ողջունում եմ և՛ Ձեր, և՛ Ձեր կառավարությունների այն խիզախությունը և վճռականությունը, որ ցուցաբերում եք այդ նպատակակետին հասնելու համար: Այնպես որ, շնորհակալություն Ձեզ և ձեր թիմերին՝ այստեղ գտնվելու համար: Եվ ես անհամբեր սպասում եմ մեր զրույցին:

Շնորհակալություն»:

Թիվ 1

Recent Posts

ԵՄ առաջնորդները Բրյուսելում արտակարգ ժողով են հրավիրել․ Թրամփին հակազդելու ծրագիր են մշակել

Եվրոպական առաջնորդները հավաքվել են Բրյուսելում՝ արտակարգ ընթրիքի՝ քննարկելու Միացյալ Նահանգների հետ արագ վատթարացող հարաբերությունները, որոնք…

3 hours ago

ՀԱՄԱՍ-ը և Իսրայելը միմյանց մեղադրել են Գազայի հատվածում հրադադարի ռեժիմը խախտելու մեջ

Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը հայտարարել է, որ Իսրայելը խախտել է հրադադարի ռեժիմը Գազայի հատվածի հարավում՝ Խան…

5 hours ago

Ինչու է ՌՈ ավտոմեքենան հերթապահում Սուրբ Աստվածածին եկեղեցու մոտ. ՊՆ–ի արձագանքը

Ռազմական ոստիկանությունը Երևանի Քանաքեռ–Զեյթուն վարչական շրջանում բնականոն ծառայություն է իրականացնում։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս…

8 hours ago

Մշակույթի նախկին նախարարը դատապարտվել է 4 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման, կիրառվել է համաներում

Գլխավոր դատախազությունը 2023 թվականի հոկտեմբերի 18-ին տեղեկացրել էր, որ 2012-2016 թվականներին ՀՀ մշակույթի նախարարի պաշտոնը…

9 hours ago

Պաշտպանությունն ու պահեստազորն առաջնահերթություն են․ Պապիկյան

Տարածքային պաշտպանության համակարգի կայացումն ու պահեստազորի պատրաստությունը պաշտպանական գերատեսչության ամենակարևոր նպատակներից մեկն է: Այս մասին…

11 hours ago

Իրանի ուղղությամբ ավելի մեծ նավատորմ է շարժվում, քան եղել է Վենեսուելայի ափերի մոտ. Թրամփ

ԱՄՆ նախագահը հերթական անգամ հայտարարել է, որ Իրանի ուղղությամբ մեծ նավատորմ է շարժվում՝ նույնիսկ ավելի…

11 hours ago