

Շվեդիան ժողովրդավար երկիր է, որին, որպես օրինակ, հետևում է Հայաստանը: Բացառիկ է Հայաստան-Շվեդիա և Շվեդիա-Հայաստան բարեկամական խմբերի գործունեությունը: Մասնավորապես, 2022 թ. սեպտեմբերի 13-ի ադրբեջանական ագրեսիան դատապարտող երկու հայտարարություններ են եղել բարեկամական խմբերի կողմից. ասել է Հայաստան-Շվեդիա բարեկամական խմբի ղեկավար Հռիփսիմե Գրիգորյանը Հայաստանում Շվեդիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Պատրիկ Սվենսոնի և Շվեդիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր Արին Կարապետի հետ նոյեմբերի 7-ին կայացած հանդիպման ընթացքում:
Հռիփսիմե Գրիգորյանը շնորհավորել է դեսպանին և Արին Կարապետին Շվեդիայում կայացած ժողովրդավարական ընտրությունների և նոր կառավարության ձևավորման կապակցությամբ:
Նա կարևորել է հայ-շվեդական միջխորհրդարանական հարաբերությունների զարգացումը: Բարեկամական խմբի ղեկավարն ընդգծել է երկկողմ բարձր մակարդակի փոխայցելությունների կազմակերպման անհրաժեշտությունը:
Պատրիկ Սվենսոնը նշել է, որ երկու երկրների համագործակցությունն առաջընթաց է արձանագրել: Նա հույս է հայտնել, որ Շվեդիայի ձևավորված նոր կառավարությունը կշարունակի փոխգործակցությունը՝ կյանքի կոչելով մի շարք ծրագրեր: Դեսպանը բարձր է գնահատել Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումները:
Արին Կարապետը շնորհակալություն է հայտնել շնորհավորանքների համար: Հայազգի պատգամավորը պատրաստակամ է աջակցելու երկկողմ հարաբերությունների և համագործակցության սերտացմանը՝ տարբեր համատեղ ծրագրեր իրականացնելու նպատակով:
ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը կարևորել է երկու ժողովրդավար պետությունների՝ Հայաստանի և Շվեդիայի համագործակցությունը: Նշելով, որ ժողովրդավարությունը Հայաստանի համար անվտանգային բաղադրիչ է՝ խմբակցության քարտուղարն ընդգծել է, որ չափազանց կարևոր են Հայաստանում ժողովրդավար ինստիտուտների կայացումն ու առողջացումը: Նրա կարծիքով խորհրդարանները կարող են ավելի ճկուն և ուղիղ համագործակցել միմյանց հետ՝ լուծելով բազմաթիվ հարցեր:
ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Զեմֆիրա Միրզոևան ներկայացրել է տեղեկություններ Հայաստանում և Արցախում տիրող իրավիճակի վերաբերյալ: Պատգամավորն անընդունելի է համարել ադրբեջանական ագրեսիան ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ և կարևորել միջազգային հասցեական արձագանքն այդ հարցում: Զեմֆիրա Միրզոևան նշել է, որ ասորական համայնքի ներկայացուցիչն է Հայաստանի խորհրդարանում:
Հայաստան-Շվեդիա բարեկամական խմբի անդամ Արսեն Թորոսյանը կարևորել է ԵՄ դերը տարածաշրջանում անվտանգություն ապահովելու և խաղաղություն հաստատելու գործում:
Քննարկվել են մի շարք ոլորտներում հայ-շվեդական համագործակցության հեռանկարները:
Եվրոպական առաջնորդները հավաքվել են Բրյուսելում՝ արտակարգ ընթրիքի՝ քննարկելու Միացյալ Նահանգների հետ արագ վատթարացող հարաբերությունները, որոնք…
Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը հայտարարել է, որ Իսրայելը խախտել է հրադադարի ռեժիմը Գազայի հատվածի հարավում՝ Խան…
Ռազմական ոստիկանությունը Երևանի Քանաքեռ–Զեյթուն վարչական շրջանում բնականոն ծառայություն է իրականացնում։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս…
Գլխավոր դատախազությունը 2023 թվականի հոկտեմբերի 18-ին տեղեկացրել էր, որ 2012-2016 թվականներին ՀՀ մշակույթի նախարարի պաշտոնը…
Տարածքային պաշտպանության համակարգի կայացումն ու պահեստազորի պատրաստությունը պաշտպանական գերատեսչության ամենակարևոր նպատակներից մեկն է: Այս մասին…
ԱՄՆ նախագահը հերթական անգամ հայտարարել է, որ Իրանի ուղղությամբ մեծ նավատորմ է շարժվում՝ նույնիսկ ավելի…