Լրահոս 24/7
09.11.2022

Աղաջանյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին

Աղաջանյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին

Իլհամ Ալիևի վերջին ապակառուցողական հայտարարությունները պետք չէ կապել ո՛չ Վաշինգտոնի, ո՛չ Սոչիի բանակցությունների հետ: Այս մասին հակադարձելով Ադրբեջանի նախագահի հայտարարություններին՝ ասաց Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների նախագահ Էդուարդ Աղաջանյանը, հաղորդում է «Ազատությունը»:

«Ադրբեջանի նախագահն առանձնապես աչքի չի ընկել ամբողջ բանակցային գործընթացի համատեքստում, մասնավորապես, հետպատերազմյան ժամանակահատվածում առանձնապես աչքի չի ընկել կոնստրուկտիվիզմով: Դա կապել վաշինգտոնյան գործընթացի հետ, Սոչիի գործընթացի հետ կամ որևէ այլ գործընթացի հետ, կարծում եմ, իմաստ չունի», – նշեց Աղաջանյանը:

«Զանգեզուրի միջանցքը» Հայաստանի պարտավորությունն է, որը ստանձնել է», – Շուշիում հայտարարել էր Իլհամ Ալիևը։

Հայաստանը երբեք նման պարտավորություն չի ստանձնել, խոսքը ճանապարհների ապաշրջափակման մասին է, վերահաստատելով պաշտոնական Երևանի նախկինում հնչեցրած հայտարարությունները, թե միջանցքը կարմիր գիծ է Հայաստանի համար՝ ասաց Աղաջանյանը. – «Մեր դիրքորոշումը երբևէ չի փոխվել այդ հարցի վերաբերյալ և չի էլ փոխվելու»:

Ալիևը նաև զուգահեռներ էր անցկացրել Լաչինի միջանցքի ու այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» միջև, ասելով՝ «երկու տարի է մենք ձեռք չենք տալիս Լաչինի ճանապարհով Հայաստանից Ղարաբաղ և հակառակ ուղղությամբ երթևեկող մեքենաներին։ Մենք պարտավորություն ենք վերցրել և կատարում ենք այն։ Հայաստանը նույնպես պարտավորություն է ստանձնել, որպեսզի ճանապարհային կապ լինի Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև։ Անցել է երկու տարի, չկա տեխնիկա-տնտեսական հիմնավորում, գործողություն, երկաթգիծ, ճանապարհ։ Որքա՞ն պետք է սպասենք»։

Աղաջանյանը հակադարձում է՝ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունում միայն մեկ միջանցքի մասին է խոսվում և դա Լաչինի միջանցքն է. – «Լաչինի միջանցքը որևէ կերպ համեմատելի չի նրա հետ, ինչը իրենք կոչում են «Զանգեզուրի միջանցք»: Խոսքը գնում է տրանսպորտային ուղիների ապաշրջափակման մասին, մեր դիրքորոշումը որևէ կերպ էդ հարցի վերաբերյալ չի փոխվել և չի փոխվելու»:

Ելույթի մեծ հատված Ալիևը հատկացրել է նաև ադրբեջանական բանակի հնարավորությունները ներկայացնելուն, ըստ էության, սպառնալով Հայաստանին նոր հնարավոր պատերազմով։ Ավելին՝ Ադրբեջանի նախագահը պնդել է, որ Ադրբեջանին զսպում է ոչ թե Հայաստանի ինչ-որ հովանավորի հայտարարություն, այլ Բաքվի «սեփական քաղաքականությունը»:

ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահն արձագանքում է՝ Ադրբեջանի սպառնալից հայտարարությունները չեն կարող ազդել կամ փոխել հայկական կողմի հնչեցրած դիրքորոշումները։

Լրահոս
Վերցրել ենք դատարկ թուղթ և վրան սկսել ենք գրել նոր Սահմանադրության տեքստ. Արուսյակ Ջուլհակյան
17:21
Վերցրել ենք դատարկ թուղթ և վրան սկսել ենք գրել նոր Սահմանադրության տեքստ. Արուսյակ Ջուլհակյան
«Պետք է գործել հանուն ՀՀ-ի, այլ ոչ թե ինադու ՌԴ-ի»․ Էդուարդ Շարմազանով
16:24
«Պետք է գործել հանուն ՀՀ-ի, այլ ոչ թե ինադու ՌԴ-ի»․ Էդուարդ Շարմազանով
Ասում եք՝ որտեղից եք վերցրել 29743 կմ քառակուսին, անձամբ ձեզնից ենք վերցրել. Ռուբինյանը՝ ընդդիմությանը
15:44
Ասում եք՝ որտեղից եք վերցրել 29743 կմ քառակուսին, անձամբ ձեզնից ենք վերցրել. Ռուբինյանը՝ ընդդիմությանը
Ձեր քաղաքական ամնեզիան կվերացնեմ․ Ռուբինյան
15:13
Ձեր քաղաքական ամնեզիան կվերացնեմ․ Ռուբինյան
Վարչապետն ընդունել է ՀՀ–ում հավատարմագրված արաբական պետությունների դեսպաններին
14:14
Վարչապետն ընդունել է ՀՀ–ում հավատարմագրված արաբական պետությունների դեսպաններին
Հայաստանի և Իրանի միջև TRIPP ծրագրի շուրջ փոխըմբռնում կա. Սարգիս Խանդանյան
14:02
Հայաստանի և Իրանի միջև TRIPP ծրագրի շուրջ փոխըմբռնում կա. Սարգիս Խանդանյան
Ավստրալիայի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
13:42
Ավստրալիայի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
Չկա որևէ պատճառ կամ հանգամանք, որը կարող է մեզ ստիպել ակտիվացնել մեր մասնակցությունը ՀԱՊԿ-ում․  Խանդանյան
13:25
Չկա որևէ պատճառ կամ հանգամանք, որը կարող է մեզ ստիպել ակտիվացնել մեր մասնակցությունը ՀԱՊԿ-ում․ Խանդանյան
ԱՄՆ-ն լիակատար վերահսկողություն ունի Հորմուզի նեղուցի նկատմամբ. Թրամփ
13:02
ԱՄՆ-ն լիակատար վերահսկողություն ունի Հորմուզի նեղուցի նկատմամբ. Թրամփ
Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի ԱԳ նախարարի հետ
12:48
Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի ԱԳ նախարարի հետ
57 քառ. կմ-ն ե՞րբ անհետացավ. Արթուր Խաչատրյան
12:41
57 քառ. կմ-ն ե՞րբ անհետացավ. Արթուր Խաչատրյան
Մենք այլևս սխալվելու հնարավորություն չունենք, այն կարող է մեզ համար ճակատագրական լինել. Վարդանով
12:09
Մենք այլևս սխալվելու հնարավորություն չունենք, այն կարող է մեզ համար ճակատագրական լինել. Վարդանով
Կաթողիկոսի և 6 եպիսկոպոսների գործը մակագրվել է դատավոր Սերժ Ռուշանյանին
11:51
Կաթողիկոսի և 6 եպիսկոպոսների գործը մակագրվել է դատավոր Սերժ Ռուշանյանին
Ձերբակալվել է Քասախ համայնքի նախկին ղեկավարը
11:25
Ձերբակալվել է Քասախ համայնքի նախկին ղեկավարը
«Ուժեղ Հայաստանի» դեմքով Սերժ Սարգսյանը ներկայացված է ԱԺ դահլիճում. Տարոն Չախոյան
11:18
«Ուժեղ Հայաստանի» դեմքով Սերժ Սարգսյանը ներկայացված է ԱԺ դահլիճում. Տարոն Չախոյան