Ռուսական զորքերը սկսել են խրամատներ փորել բռնակցված Ղրիմի հյուսիսում և Խերսոնի շրջանում։ Այս մասին հայտնում են ուկրաինական լրատվամիջոցները՝ հղում անելով արբանյակային պատկերներին, որոնք հրապարակել է, մասնավորապես, բաց կոդով հետախուզության մասնագետ Բենջամին Պիտետը իր Twitter-ում։














