Լրահոս 24/7

Էրդողանը` Պրահայում Փաշինյանի հետ հանդիպման մասին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն այսօր մեկնաբանել է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը։

Ինչպես հաղորդում է Անադոլու գործակալությունը, նա նշել է, որ Անկարան ձգտում է ընդլայնել «բարեկամների, ոչ թե թշնամիների շրջանակը»։

«Բաքվի նկատմամբ Երեւանի քայլերը դրական ազդեցություն կունենան նաեւ մեր քայլերի վրա»,- ասել է Էրդողանը։

«Հայկական սփյուռքը դեմ է Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ երկխոսությանը, որը բացասաբար է անդրադառնում գործընթացի վրա։ Այս պահին մենք Երեւանի կողմից  բավարար քայլեր չենք տեսնում Անկարայի եւ Բաքվի հետ հարաբերությունների կարգավորման հարցում»,- ասել է նա։

Խոսելով հոկտեմբերի 6-ին Պրահայում Հայաստանի վարչապետի հետ հանդիպման մասին՝ Թուրքիայի նախագահն ասել է.

«Ես պարզ եւ հստակ փոխանցեցի նրան Անկարայի դիրքորոշումը Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ Հայաստանի երկխոսությունների փոխադարձ կապի վերաբերյալ։ Մենք ակնկալում ենք Երեւանից արդյունավետ քայլեր։ Այս պահին որեւէ մակարդակի հասնելու մասին չեմ կարող ասել։ Միայն Հայաստանը կարող է իրավիճակը փոխել դրական ուղղությամբ եւ նվազագույնի հասցնել սփյուռքի քայլերի բացասական ազդեցությունը»։

Թիվ 1

Recent Posts

Ինչու է ՌՈ ավտոմեքենան հերթապահում Սուրբ Աստվածածին եկեղեցու մոտ. ՊՆ–ի արձագանքը

Ռազմական ոստիկանությունը Երևանի Քանաքեռ–Զեյթուն վարչական շրջանում բնականոն ծառայություն է իրականացնում։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս…

3 hours ago

Մշակույթի նախկին նախարարը դատապարտվել է 4 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման, կիրառվել է համաներում

Գլխավոր դատախազությունը 2023 թվականի հոկտեմբերի 18-ին տեղեկացրել էր, որ 2012-2016 թվականներին ՀՀ մշակույթի նախարարի պաշտոնը…

4 hours ago

Պաշտպանությունն ու պահեստազորն առաջնահերթություն են․ Պապիկյան

Տարածքային պաշտպանության համակարգի կայացումն ու պահեստազորի պատրաստությունը պաշտպանական գերատեսչության ամենակարևոր նպատակներից մեկն է: Այս մասին…

5 hours ago

Իրանի ուղղությամբ ավելի մեծ նավատորմ է շարժվում, քան եղել է Վենեսուելայի ափերի մոտ. Թրամփ

ԱՄՆ նախագահը հերթական անգամ հայտարարել է, որ Իրանի ուղղությամբ մեծ նավատորմ է շարժվում՝ նույնիսկ ավելի…

5 hours ago

Սուրեն Պապիկյանն անդրադարձել է ՀՀ ԶՈւ հոգևոր ծառայությունը լուծարվելու լուրին

Տեր Պսակ քահանա Մկրտչյանը գրել է, որ ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով 20 և ավելի տարիներ…

21 hours ago

Ավանեսյանը՝ Բաքվի բանտից վերադարձածների առողջական վիճակի մասին

Վագիֆ Խաչատրյանի վիրահատությունը բարեհաջող է անցել, և նա ներկայումս վերականգնման փուլում է։ Այդ մասին խորհրդարանական…

1 day ago