Լրահոս 24/7
10.11.2022

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամները հանդիպել են Բ․ Կլիխի հետ

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամները հանդիպել են Բ․ Կլիխի հետ

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը, հանձնաժողովի անդամներ Սարգիս Խանդանյանը, Մարիա Կարապետյանը, Ասպրամ Կրպեյանը, Հայկ Մամիջանյանը նոյեմբերի 9-ին հանդիպել են Լեհաստանի Հանրապետության Սենատի արտաքին հարաբերությունների եւ Եվրոպական միության հարցերով հանձնաժողովի նախագահ Բոգդան Կլիխի հետ:

ԱԺ հանրային կապերի բաժնի փոխանցմամբ՝ Էդուարդ Աղաջանյանը, ողջունելով Բոգդան Կլիխին խորհրդարանում, նշել է, որ այս տարին խորհրդանշական է երկու երկրների համար. հայ-լեհական դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակն է: Նա գոհունակությամբ փաստել է, որ այս տարիներին արձանագրվել է հարաբերությունների դինամիկ զարգացում:

ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահը կարեւորել է երկու խորհրդարանների արտաքին հարաբերությունների հանձնաժողովների համատեղ նիստերի ձեւաչափը եւ հույս հայտնել, որ համագործակցությունը շարունակական կլինի:

Բոգդան Կլիխը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար: Նշելով, որ սա իր չորրորդ այցն է Հայաստան՝ նա գնահատել է նման բարձր մակարդակի երկխոսության հնարավորության ընձեռումը:

Էդուարդ Աղաջանյանը հանգամանալից ներկայացրել է ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ սեպտեմբերի 13-ին սանձազերծված ադրբեջանական ագրեսիայի հետեւանքով ստեղծված իրավիճակը, անդրադարձել մի շարք կարեւոր հումանիտար խնդիրների, որոնք առաջացել են Լեռնային Ղարաբաղի եւ Հայաստանի դեմ ադրբեջանաթուրքական տանդեմի սանձազերծած ագրեսիայի հետեւանքով:

Հանձնաժողովի նախագահը կարեւորել է օր առաջ ադրբեջանական ԶՈՒ-ի՝ ՀՀ ինքնիշխան տարածքից դուրսբերման եւ հրադադարի ռեժիմի անվերապահ պահպանման անհրաժեշտությունը:

Նա նշել է, որ Հայաստանն ակնկալում է լեհ գործընկերների գործուն աջակցությունը հայ ռազմագերիներին օր առաջ հայրենիք վերադարձնելու, ինչպես նաեւ Արցախի՝ ադրբեջանական վերահսկողության տակ հայտնված տարածքներում հայկական պատմամշակութային եւ կրոնական ժառանգության փրկության ուղղությամբ տարվող ջանքերին:

Հայկ Մամիջանյանը տեղեկացրել է, որ երեկ է վերադարձել Լեռնային Ղարաբաղից: Նա հյուրին ներկայացրել է իր եւ գործընկերների մտահոգությունն Արցախում տիրող իրավիճակի, ինչպես նաեւ Ադրբեջանի կողմից հնչող ռազմատենչ հայտարարությունների վերաբերյալ:

Բոգդան Կլիխը պատրաստակամություն է հայտնել աջակցելու հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին: «Մենք ակնկալում ենք տարածաշրջանում հասնել անվտանգության շատ արագ փոխակերպման: Անվտանգության ճարտարապետությունն արագ փոփոխվում է, եւ մենք՝ որպես Հայաստանի բարեկամ երկիր, փորձում ենք առավել զարգացնել մեր հարաբերությունները տարբեր ոլորտներում: Մենք ունենք բավականին փորձառություն եւ պատրաստ ենք ծանոթացնել Հայաստանին եվրոպական գործիքակազմին, ինչն օգտակար կլինի»,- ասել է նա:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաեւ մի շարք ոլորտներում փոխգործակցության հեռանկարներին վերաբերող հարցեր:

Լրահոս
Վերցրել ենք դատարկ թուղթ և վրան սկսել ենք գրել նոր Սահմանադրության տեքստ. Արուսյակ Ջուլհակյան
17:21
Վերցրել ենք դատարկ թուղթ և վրան սկսել ենք գրել նոր Սահմանադրության տեքստ. Արուսյակ Ջուլհակյան
«Պետք է գործել հանուն ՀՀ-ի, այլ ոչ թե ինադու ՌԴ-ի»․ Էդուարդ Շարմազանով
16:24
«Պետք է գործել հանուն ՀՀ-ի, այլ ոչ թե ինադու ՌԴ-ի»․ Էդուարդ Շարմազանով
Ասում եք՝ որտեղից եք վերցրել 29743 կմ քառակուսին, անձամբ ձեզնից ենք վերցրել. Ռուբինյանը՝ ընդդիմությանը
15:44
Ասում եք՝ որտեղից եք վերցրել 29743 կմ քառակուսին, անձամբ ձեզնից ենք վերցրել. Ռուբինյանը՝ ընդդիմությանը
Ձեր քաղաքական ամնեզիան կվերացնեմ․ Ռուբինյան
15:13
Ձեր քաղաքական ամնեզիան կվերացնեմ․ Ռուբինյան
Վարչապետն ընդունել է ՀՀ–ում հավատարմագրված արաբական պետությունների դեսպաններին
14:14
Վարչապետն ընդունել է ՀՀ–ում հավատարմագրված արաբական պետությունների դեսպաններին
Հայաստանի և Իրանի միջև TRIPP ծրագրի շուրջ փոխըմբռնում կա. Սարգիս Խանդանյան
14:02
Հայաստանի և Իրանի միջև TRIPP ծրագրի շուրջ փոխըմբռնում կա. Սարգիս Խանդանյան
Ավստրալիայի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
13:42
Ավստրալիայի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
Չկա որևէ պատճառ կամ հանգամանք, որը կարող է մեզ ստիպել ակտիվացնել մեր մասնակցությունը ՀԱՊԿ-ում․  Խանդանյան
13:25
Չկա որևէ պատճառ կամ հանգամանք, որը կարող է մեզ ստիպել ակտիվացնել մեր մասնակցությունը ՀԱՊԿ-ում․ Խանդանյան
ԱՄՆ-ն լիակատար վերահսկողություն ունի Հորմուզի նեղուցի նկատմամբ. Թրամփ
13:02
ԱՄՆ-ն լիակատար վերահսկողություն ունի Հորմուզի նեղուցի նկատմամբ. Թրամփ
Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի ԱԳ նախարարի հետ
12:48
Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի ԱԳ նախարարի հետ
57 քառ. կմ-ն ե՞րբ անհետացավ. Արթուր Խաչատրյան
12:41
57 քառ. կմ-ն ե՞րբ անհետացավ. Արթուր Խաչատրյան
Մենք այլևս սխալվելու հնարավորություն չունենք, այն կարող է մեզ համար ճակատագրական լինել. Վարդանով
12:09
Մենք այլևս սխալվելու հնարավորություն չունենք, այն կարող է մեզ համար ճակատագրական լինել. Վարդանով
Կաթողիկոսի և 6 եպիսկոպոսների գործը մակագրվել է դատավոր Սերժ Ռուշանյանին
11:51
Կաթողիկոսի և 6 եպիսկոպոսների գործը մակագրվել է դատավոր Սերժ Ռուշանյանին
Ձերբակալվել է Քասախ համայնքի նախկին ղեկավարը
11:25
Ձերբակալվել է Քասախ համայնքի նախկին ղեկավարը
«Ուժեղ Հայաստանի» դեմքով Սերժ Սարգսյանը ներկայացված է ԱԺ դահլիճում. Տարոն Չախոյան
11:18
«Ուժեղ Հայաստանի» դեմքով Սերժ Սարգսյանը ներկայացված է ԱԺ դահլիճում. Տարոն Չախոյան