Լրահոս 24/7

Անվտանգության գոտի ստեղծելու գաղափարը պետք է մշտապես առաջ տանել. Թաթոյան

Անվտանգության գոտի ստեղծելու գաղափարը պետք է մշտապես առաջ տանել՝ փաստերն օգտագործելով և միջազգային մեխանիզմները ճիշտ կիրառելով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասուլիսի ժամանակ հայտարարեց «Թաթոյան» հիմնադրամի ղեկավար, ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանն՝ ընդգծելով, որ անվտանգության գոտի ստեղծելու գաղափարն իրենք մշտապես են առաջ քաշել:

Նա ընդգծեց, որ միջազգային կազմակերպությունները մշտապես նշել են անվտանգության գոտիների անհրաժեշտությունը:

Անդրադառնալով ԵՄ դիտորդների գործունեությանն՝ Արման Թաթոյանն ընդգծեց, որ բոլոր միջազգային առաքելությունները համարում է շատ կարևոր քայլ:

«Ես միշտ եմ բարձրացրել միջազգային դիտորդների հարցը: Երբ ես գնացի մարզեր և տեսա իրավիճակը, հենց այդ պահից նշեցի, որ պետք է լինեն միջազգային  գնահատողներ: Մեր մասով նշեմ, որ մեր խմբի իրականացրած փաստահավաք աշխատանքները կուղարկենք և՛ ԵՄ դիտորդական առաքելությանը, և՛ ԵԱՀԿ դիտորդական առաքելությանը և կխնդրենք, որպեսզի հաշվի առնեն: Եթե այս փաստերն ու հարցերը հաշվի չեն առնվելու, ապա այդ առաքելությունների գործունեությունը կդառնա անիմաստ»,- եզրափակեց Թաթոյանը:

«Այս անվտանգության գոտիները նաև կոչվում են ապահով գոտիներ, փրկության գոտիներ, պաշտպանության գոտիներ և դրանց էությունն այն է, որ, եթե կա զինված հակամարտություն կամ մարդկանց վրա զինված հարձակման վտանգ՝ հակամարտող երկրները պետք է չեզոքացնեն այդտեղից զինված ուժերը, որպեսզի մարդիկ կարողանան հանգիստ ապրել: Կարմիր խաչի միջազգային կոմիտեն հենց այդպես էլ հիմնավորել է, որ անհրաժեշտ է ապահովել մարդկանց սեփականության, անվտանգության իրավունքները, խոշտանգումներից ազատ լինելը»,- ասաց Թաթոյանը:

Թիվ 1

Recent Posts

Իրանը բացառել է սեփական միջուկային զենք ստեղծելու հեռանկարը

Իրանը ոչ մի դեպքում չի ստեղծի իր միջուկային զենքը, քանի որ երկրի ղեկավարությունը նման գործունեության…

1 hour ago

Պետք է կառչել մեզ հասանելի միակ «բնական ռեսուրսից». Վահե Հովհաննիսյան

«Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Վահե Հովհաննիսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Կառչել մեզ հասանելի միակ «բնական ռեսուրսից»3-րդ հանրապետությունը…

2 hours ago

Գուրգեն Արսենյանը մասնակցել է Լավրովի կազմակերպած հանդիպմանը

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն այսօր ընդունել է Մոսկվայում հավատարմագրված օտարերկրյա դեսպաններին՝ քննարկելով Եվրասիական տարածաշրջանում…

3 hours ago

Բաքվի դատարանում այսօր հարցաքննվել է Դավիթ Բաբայանը

Բաքվի զինվորական դատարանում այսօր շարունակվել է Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների գործով շինծու դատավարությունը։ Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների՝…

3 hours ago

ԱՄՆ-ում տարածքների վերաբերյալ առաջարկ են ներկայացրել Կիևին

Ուկրաինական ծագմամբ ամերիկացի կոնգրեսական Վիկտորիա Սպորտուն կոչ է արել Կիևին հրաժարվել տարածքի նկատմամբ հավակնություններից և…

3 hours ago

Ճապոնիան Հայաստանի կարևոր գործընկերներից է. Հակոբ Արշակյան

Միջխորհրդարանական միության 150-րդ վեհաժողովի շրջանակում ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը Տաշքենդում հանդիպել է Ճապոնիայի…

4 hours ago