Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին չի մասնակցի Բալիում կայանալիք G20 գագաթնաժողովին։ Այս մասին հայտնում է DetikBali-ը՝ հղում անելով Ինդոնեզիայի ծովային և ներդրումների հարցերով նախարար-համակարգող Լուհութ Բինսար Փանջայտանին։
Փանջայտանը նշել է, որ Զելենսկին չի կարողանա մասնակցել G20-ի գագաթնաժողովին, քանի որ «նա զբաղված է լինելու Ուկրաինայի ներքին գործերով»։
Նա նաև հաստատել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը չի մասնակցի գագաթնաժողովին։
«Նրանք (Պուտինն ու Զելենսկին) նույնպես ունեն խիտ գրաֆիկ, որը մենք պետք է հարգենք»,- ընդգծել է նախարարը։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Բալիում քիչ են զրահապատ լիմուզինները G20-ի գագաթնաժողովի մասնակիցների համար։ Ուստի ղեկավարներին խորհուրդ է տրվել իրենց հետ բերել իրենց զրահամեքենաները։ Բալիի կառավարության զրահապատ մեքենաները կուղղվեն նրանց, ովքեր առաջինն են դիմել դրանց համար։
Հայաստանի ու Ադրբեջանի միջև, այսպես կոչված, «Խաղաղության համաձայնագրի» բանակցությունների ավարտից հետո, թեման առարկայական քննարկելու առաջին…
Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Սիգիբան հերքել է տեղեկությունը, որ ապրիլի 15-ին Անկարայում ռուս-ուկրաինական հանդիպում է…
Անթալիայի դիվանագիտական ֆորումին Ռուսաստանը ներկայացրել է արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը: Թուրքական աղբյուրների հաղորդմամբ՝ նա…
Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանն ապրիլի 12-ին Մեղրիի սահմանային անցակետում դիմավորել է վարչապետ Նիկոլ…
Եվրոպական միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնի հաղորդմամբ Թուրքիայի արևելքում՝ Վան քաղաքից 29 կմ հեռավորության վրա տեղի է…
Արթուր Դավթյանը բրոնզե մեդալ է նվաճել Խորվաթիայում անցկացվող սպորտային մարմնամարզության Աշխարհի գավաթի չորրորդ փուլում: Այդ…