Երեւանի կենդանաբանական այգում բարեկարգման համալիր աշխատանքներն ընթացքի մեջ են. լուծվել են ոռոգման եւ խմելու ջրի, այգու լուսավորության խնդիրները, տեղադրվել են կողմնորոշող եւ կենդանիների մասին պատմող տեղեկատվական ցուցանակներ:
Այգին համալրվել է նոր բնակիչներով, տարվում են նաեւ կանաչապատման աշխատանքներ:
Շուտով կներդրվի էլեկտրոնային տոմսային համակարգ, իսկ այգին կհսկվի ժամանակակից սարքերով: Բայց սա ամենը չէ, մոտ ապագայում մեր համաքաղաքացիներին սպասվում են հաճելի անակնկալներ եւս,-գրել է Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը։














