Աղաս ջան – 3
Աղաս ջան, մեծ հետաքրքրությամբ հետեւում ենք «Մեդիա պաշտպանի» կողմից իրականացվող առցանց լրատվամիջոցների մոնիտորինգի արդյունքներին, որոնք թույլ են տալիս ծանոթանալ քաղաքական գործիչների վարկանիշներին: Շնորհակալ ենք հանրությանն ու մեդիամասնագետներին այսպիսի կարեւոր եւ անվճար ծառայություններ մատուցելու համար:
Ընդամենը երկու տեխնիկական բնույթի հարց ունեմ այս նախանձելի որակի աշխատանքների վերաբերյալ:
1. Հերթական մշտադիտարկման արդյունքները ներկայացնելիս (տես նկար 1), գրել էիր որ մեկ ամսվա ընթացքում վերլուծվել է «34 առաջատար լրատվականներում հրապարակված թվով 16 000 (տասնվեց հազար) հոդված: Եթե այս ահռելի թիվը բաժանում ես ամսվա աշխատանքային օրերին, ստացվում է, որ ամեն օր «Մեդիա պաշտպան»-ի գրասենյակում փնտրում, ընտրում, կարդում, վերլուծում, դասակարգում են մոտ 730 հոդված: Պարզ մաթեմատիկական հաշվարկը ցույց է տալիս, որ այս տիտանական քանակի տեքստերին ծանոթանալու, վերլուծելու, գնահատական տալու համար հարկավոր է 25-30 բանիմաց աշխատակից (եթե ամեն հոդվածն կարդալուն ու վերլուծելուն հատկացվի առավելագույնը 10 րոպե, եւ աշխատակիցը չշեղվի, ասենք զուգարան գնալու, սուրճ խմելու, կամ ընկերոջ զանգին պատասխանելու): Ուստի հարցս. ին՞չ ֆինանսական միջոցներ են հարկավոր մոնիտորինգի այդ հսկա կառույցը պահելու համար (աշխատասենյակներ, համակարգիչներ, soft, մի քանի տասնյակ աշխատակիցներ եւ այլն): Կամ եթե մշակել եք արհեստական բանականությունը օգտագործող ծրագիր, պատրաստ ենք գնել այն:
2. Մեկ այլ մշտադիտարկման արդյունքները ներկայացնելիս (տես նկար 2), գրել էիր որ մեկ շաբաթվա ընթացքում «մշտադիտարկվել է 170-ից ավելի լրատվական կայք»: Կրկնեմ թիվը տառերով՛ հարյուր յոթանասուն… լրատվական…, ու խնդրեմ հրապարակել այդ կայքերի հասցեները, որպեսզի disappear լինեն կասկածներս: Օրինակ, Ուկրաինայում (50 մլն. բնակչություն) կարգավորող մարմինը հաշվարկել է մոտ 60 լրատվական կայք:
Աղաս ջան, հարցադրումներս դատարկ հետաքրքրասիրությունից չեն: Հանձնաժողովն էլ է մշտադիտարկմամբ զբաղվում, եւ մեր աշխատանքը սկսել են համեմատել «Մեդիա պաշտպանի» ֆանտաստիկ արդյունավետ գործունեության հետ եւ դժգոհել մեզանից: Թե բա, տեսեք, փոքր նոր ստեղծված կառույց ա, բյուջեից չի սնվում ու ինչ ծավալի տեղեկատվական գիպերհոսքեր ա մշտադիտարկում ու վերլուծում: Իսկ դուք բողոքում եք որ չի հերիքում աշխատակազմը, տեխնիկան , ծրագրային փաթեթները ընդամենը մի քանի տասնյակ հեռարձակողներին մշտադիտարկելու համար: Ես էլ սկսում եմ ամոթից կարմրել: Կիսվի քո know-how-ներով, մեծ գործ արած կլինես:
Կանխավ շնորհակալություն:
ԱԳՆ-ից հայտնում են, որ փետրվարի 25-ին Ժնև աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը…
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է Դատական և իրավական…
«Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստի ժամանակ Քոչարյանի պաշտպանները դժգոհեցին նիստը…
Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ 20 մլրդ 46 մլն դրամի ներդրումային ծրագրի շնորհիվ համալիրը վերջապես…
Կանանց Հայաստանի ազգային հավաքականը ՈւԵՖԱ Կանանց Ազգերի լիգայի խաղարկության երկրորդ տուրի շրջանակում ընդունեց Ղազախստանի ընտրանուն…
Ադրբեջանը փորձում է խոչընդոտել և թույլ չտալ, որ ՀՀ-ում տեղի ունենա Սահմանադրության փոփոխություն. պատասխանելով հարցին՝…