Լրահոս 24/7

Ֆինանսների նախարարն ընդունել է ՀԲ ներկայացուցիչներին

ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանն այսօր՝ նոյմբերի 11-ին աշխատանքային քննարկում է ունեցել Համաշխարհային բանկի խմբի ներկայացուցիչների հետ: ՀԲ պատվիրակությունը գլխավորել են ՀԲ Հարավային Կովկասի տարածաշրջանային տնօրեն Սեբաստիան Մոլինեուսը և ՀԲ Երևանի գրասենյակի տնօրեն Կարոլին Գեգինատը:

Նախարար Խաչատրյանը, ողջունելով հյուրերին, բարձր է գնահատել Համաշխարհային բանկի հետ ծավալած արդյունավետ համագործակցությունը և վերահաստատել կառավարության պատրաստակամությունը՝ ամրապնդելու փոխգործակցությունը և ընդլայնելու համագործակցության շրջանակները:

Համաշխարհային բանկի տարածաշրջանային տնօրենն ընդգծել է, որ Հայաստանը ՀԲ հուսալի գործընկերն է և լավագույն երկրներից է՝ վարկային պորտֆելի կատարողականի առումով: Նա վստահեցրել է, որ ՀԲ-ն կշարունակի աջակցել ՀՀ կառավարությանը բարեփոխումների իրականացման գործում հասնելու գործընկերային ավելի բարձր մակարդակի:

Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են ՀՀ կառավարություն-Համաշխարհային բանկ համագործակցության ընթացքին և հեռանկարներին վերաբերող հարցերի լայն շրջանակ: Մասնավորապես, անդրադարձ է եղել Հայաստանի Հանրապետության հետ Համաշխարհային բանկի ռազմավարության առաջնահերթություններին և ընթացիկ ծրագրերին` ուղղված պետական հատվածի և հանրային ֆինանսների կառավարման ոլորտի բարելավումներին, առողջապահության համապարփակ ապահովագրության համակարգի ներդրմանը, էներգետիկայի և ենթակառուցվածքների ոլորտների զարգացմանը:

Թիվ 1

Recent Posts

Ուկրաինային անհրաժեշտ է բավարար զսպող միջոց. Ռուբիո

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն մանրամասներ է հաղորդել Սաուդյան Արաբիայում ամերիկացի և ուկրաինացի պաշտոնյաների միջև տեղի…

5 minutes ago

Հայ-թուրքական սահմանը չբացելու որևէ պատճառ չկա. Ռուբինյան

Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում ՀՀ հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը հայտարարել է՝ «Չկա որևէ պատճառ, որ…

32 minutes ago

Քննարկում ենք նաև ՀՀ-Ադրբեջան միջպետական սահմանին երրորդ կողմերի ուժերի բացառումը. ՀՀ ԱԳ նախարար

Մենք քննարկում ենք նաև այնպիսի դրույթներ, ինչպիսիք են, օրինակ, Հայաստան-Ադրբեջան միջպետական սահմանին երրորդ կողմերի ուժերի…

39 minutes ago

Մեր հորդորն է սիրելի Ռուբեն Վարդանյանին դադարեցնել հացադուլը. Գերագույն հոգևոր խորհուրդ

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ գումարված Գերագույն Հոգևոր Խորհրդի…

49 minutes ago

ՀՀ-ին է վերադարձվել մայրաքաղաքի՝ 900 հազար դոլար արժեքով հողամասը

Մայրաքաղաքի Գ. Հովսեփյան փողոցի՝ հեռուստաաշտարակին հարող տարածքում գտնվող՝ շուրջ 900 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 360…

1 hour ago

Անահիտ Ավանեսյանն ընդունել է ՀՀ-ում Իտալիայի դեսպանին

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ընդունել է ՀՀ-ում Իտալիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ալեսսանդրո Ֆերրանտիին:…

2 hours ago