ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն ընդունել է «Ռոսատոմ» պետկորպորացիայի գլխավոր տնօրենի գիտության և ռազմավարության գծով տեղակալ, «ՏՎԷԼ» ԲԸ տնօրենների խորհրդի նախագահ Յուրի Օլենինի գլխավորած պատվիրակությանը։ Նախարարը ողջունել է հյուրերին և կարևորել «Ռոսատոմ»-ի հետ համագործակցությունը։
Հանդիպման ժամանակ քննարկվել է ատոմային նոր էներգաբլոկի կառուցման հետ կապված մի շարք հարցեր։