ԵՄ արտաքին հարաբերություների և անվտանգության քաղաքականության գրասենյակը անդրադարձել է հայ-ադրբեջանական բանակցություններին և դրանց ընթացիկ իրավիճակին։ Գրասենյակի տարածած հայտարարության մեջ, մասնավորապես, ասված է.
«Այս շաբաթ լրանում է ԼՂ հակամարտության գոտում 44-օրյա պատերազմի ավարտի երկրորդ տարին։ Այս առիթով ԵՄ-ն հիշում է վերջին 30 տարիների ընթացքում հակամարտության բոլոր հայ և ադրբեջանցի զոհերին։ Լիովին գիտակցելով այս դժվարին ժառանգությունը՝ կառույցը երկու կողմերին կոչ է անում շրջել թշնամության էջը և շարունակել հաշտեցման ջանքերը՝ կանխելու մարդկային կյանքերի և վնասների հետագա անհարկի կորուստները։
ԵՄ-ն ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարության կողմից ձեռնարկված բազմաթիվ քայլերը՝ իրենց տարաձայնությունները հաղթահարելու և տարածաշրջանում կայուն և երկարատև խաղաղության հասնելու համար։ ԵՄ-ն բարձր է գնահատում նրանց կայուն ներգրավվածությունը տարբեր մակարդակներում և տարբեր ձևաչափերով ընթացող բանակցություններում: Թեև այս բանակցություններն ակնհայտորեն բարդ են և ժամանակ պահանջող, կարևոր է չկորցնել ընթացքը, համաձայնեցնել կոնկրետ առաջընթաց քայլերը և ապահովել անվտանգ, ապահով և բարեկեցիկ միջավայր՝ ի շահ տարածաշրջանի բնակչության:
Դեռևս փխրուն միջավայրում, քանի դեռ վերջին 30 տարիների վերքերը դեռ չեն բուժվել, ԵՄ-ն կրկնում է իր կոչը կողմերին՝ մեղմել իրենց հռետորաբանությունը և խուսափել լարվածության ցանկացած անհարկի սրացումից, ներառյալ՝ միմյանց հասցեին սպառնալիքներից, մեղադրանքներից և ռազմական սադրանքներից ու գործողություններից։
ԵՄ-ն կշարունակի իր ակտիվ ներգրավվածությունը՝ արձագանքելու երկու կողմերի ցանկությանը և աջակցելու նրանց աշխատանքում մնացած բոլոր հարցերի համապարփակ և արդար կարգավորման ուղղությամբ, այդ թվում՝ Եվրոպական խորհրդի նախագահ Շարլ Միշելի անձնական ջանքերով»:
«Հանուն Հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը գրել է. «Բաքվում պահվող հայ գերիների հարցը բացահայտում է…
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն ընդունել է Լատվիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարության համագործակցության զարգացման…
Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Մերի Մոսինյանը 2024 թվականի փետրվարի 1-ին ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի եղբոր…
Մարտի 12-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել շնորհանդես-քննարկում՝ ՀՀ պաշտպանության նախարարությունում հաշվապահական հաշվառման…
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը Նյու Յորքում հանդիպում է ունեցել Չեռնոգորիայի մարդու և…
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Նիդեռլանդների արտաքին գործերի նախարար Կասպար Վելդկամպի գլխավորած պատվիրակությանը: Վարչապետը ողջունել…