Լրահոս 24/7
11.11.2022

Բերդի նախկին համայնքապետ Հարություն Մանուչարյանը կալանավորվեց

Բերդի նախկին համայնքապետ Հարություն Մանուչարյանը կալանավորվեց

Բերդի նախկին համայնքապետ Հարություն Մանուչարյանը կալանավորվել է։

Տեղեկությունը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում հայտնել են ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից:

Նա մեղադրվում է իր պաշտոնավարման տարիներին ապօրինի շինարարությունը չդադարեցնելու, պաշտոնեական կեղծիք կատարելու և լիազորությունները չարաշահելու համար։

Երեկ նրան ձերբակալել էին Բերդի նորընտրիր ավագանու նիստից անմիջապես առաջ, որի ընթացքում պետք է ընտրվեր համայնքի ղեկավար։ 

Սեպտեմբերին կայացած ընտրություններում 50 տոկոսից ավելի ձայն ստացած «Զորավոր համայնք» դաշինքի ընտրական ցուցակը գլխավորող Հարություն Մանուչարյանը չէր հավակնում համայնքապետ դառնալ, ավելի վաղ ինքնաբացարկ էր հայտնել ու հրաժարվել մանդատից: Մանդատից հրաժարվելու դիմումը գրել էր բանտում, որտեղ գտնվում էր արդեն մեկ տարի մեկ այլ քրեական գործով՝ նույնատիպ մեղադրանքով։

Արդեն դատարանում քննվող այս գործով Հարություն Մանուչարյանը դեռ իր պաշտոնավարումից առաջ ապօրինի շինություն էր կառուցել և պաշտոնը ստանձնելուց հետո կեղծ փաստաթղթերով այն ձևակերպել որդու անունով։

Մանուչարյանը, որ մինչև երեկ դեռ համարվում էր Բերդի փաստացի համայնքապետը, պետք է վարեր ավագանու նիստը, բայց այն տեղի ունեցավ իր բացակայությամբ։ 

11 կողմ ձայնով Բերդ համայնքի ղեկավար ընտրվեց սեպտեմբերի 25-ին ՏԻՄ ընտրություններում հաղթած «Զորավոր համայնք» դաշինքի համայնքապետի թեկնածու Աստղիկ Հակոբյանը, որը ընտրական ցուցակի երրորդ համարն էր:

Հիշեցնենք՝ սեպտեմբերի 25-ին Բերդ համայնքում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ էին: Ընտրություններին քարոզչության դրդելու առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցված քրեական վարույթի շրջանակում կալանավորվել էին Բերդ համայնքի ղեկավարի տեղակալն ու ևս 3 անձ, քրեական գործով էր անցնում նաև հենց Հարություն Մանուչարյանը։

Հատկանշական է, որ 4-ից 3-ը մեղադրվում են պետությանը և համայնքին վնաս հասցնելու համար:

Լրահոս
Վերցրել ենք դատարկ թուղթ և վրան սկսել ենք գրել նոր Սահմանադրության տեքստ. Արուսյակ Ջուլհակյան
17:21
Վերցրել ենք դատարկ թուղթ և վրան սկսել ենք գրել նոր Սահմանադրության տեքստ. Արուսյակ Ջուլհակյան
«Պետք է գործել հանուն ՀՀ-ի, այլ ոչ թե ինադու ՌԴ-ի»․ Էդուարդ Շարմազանով
16:24
«Պետք է գործել հանուն ՀՀ-ի, այլ ոչ թե ինադու ՌԴ-ի»․ Էդուարդ Շարմազանով
Ասում եք՝ որտեղից եք վերցրել 29743 կմ քառակուսին, անձամբ ձեզնից ենք վերցրել. Ռուբինյանը՝ ընդդիմությանը
15:44
Ասում եք՝ որտեղից եք վերցրել 29743 կմ քառակուսին, անձամբ ձեզնից ենք վերցրել. Ռուբինյանը՝ ընդդիմությանը
Ձեր քաղաքական ամնեզիան կվերացնեմ․ Ռուբինյան
15:13
Ձեր քաղաքական ամնեզիան կվերացնեմ․ Ռուբինյան
Վարչապետն ընդունել է ՀՀ–ում հավատարմագրված արաբական պետությունների դեսպաններին
14:14
Վարչապետն ընդունել է ՀՀ–ում հավատարմագրված արաբական պետությունների դեսպաններին
Հայաստանի և Իրանի միջև TRIPP ծրագրի շուրջ փոխըմբռնում կա. Սարգիս Խանդանյան
14:02
Հայաստանի և Իրանի միջև TRIPP ծրագրի շուրջ փոխըմբռնում կա. Սարգիս Խանդանյան
Ավստրալիայի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
13:42
Ավստրալիայի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
Չկա որևէ պատճառ կամ հանգամանք, որը կարող է մեզ ստիպել ակտիվացնել մեր մասնակցությունը ՀԱՊԿ-ում․  Խանդանյան
13:25
Չկա որևէ պատճառ կամ հանգամանք, որը կարող է մեզ ստիպել ակտիվացնել մեր մասնակցությունը ՀԱՊԿ-ում․ Խանդանյան
ԱՄՆ-ն լիակատար վերահսկողություն ունի Հորմուզի նեղուցի նկատմամբ. Թրամփ
13:02
ԱՄՆ-ն լիակատար վերահսկողություն ունի Հորմուզի նեղուցի նկատմամբ. Թրամփ
Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի ԱԳ նախարարի հետ
12:48
Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի ԱԳ նախարարի հետ
57 քառ. կմ-ն ե՞րբ անհետացավ. Արթուր Խաչատրյան
12:41
57 քառ. կմ-ն ե՞րբ անհետացավ. Արթուր Խաչատրյան
Մենք այլևս սխալվելու հնարավորություն չունենք, այն կարող է մեզ համար ճակատագրական լինել. Վարդանով
12:09
Մենք այլևս սխալվելու հնարավորություն չունենք, այն կարող է մեզ համար ճակատագրական լինել. Վարդանով
Կաթողիկոսի և 6 եպիսկոպոսների գործը մակագրվել է դատավոր Սերժ Ռուշանյանին
11:51
Կաթողիկոսի և 6 եպիսկոպոսների գործը մակագրվել է դատավոր Սերժ Ռուշանյանին
Ձերբակալվել է Քասախ համայնքի նախկին ղեկավարը
11:25
Ձերբակալվել է Քասախ համայնքի նախկին ղեկավարը
«Ուժեղ Հայաստանի» դեմքով Սերժ Սարգսյանը ներկայացված է ԱԺ դահլիճում. Տարոն Չախոյան
11:18
«Ուժեղ Հայաստանի» դեմքով Սերժ Սարգսյանը ներկայացված է ԱԺ դահլիճում. Տարոն Չախոյան