Ուկրաինայի զինված ուժերը Ուկրաինայի հարավում ազատագրել են 41 բնակավայր։ Այս մասին հինգշաբթի օրը տեսաուղերձում ասել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։
«Ուկրաինական դրոշների թիվը, որոնք ընթացող պաշտպանական գործողության շրջանակներում վերադառնում են իրենց արժանի տեղը, արդեն տասնյակ են։ Ազատագրվել է 41 բնակավայր»,- ասել է Զելենսկին։
Զելենսկու խոսքով՝ «այս ազատագրումը ձեռք է բերվել ամիսներ տևած կոշտ պայքարից հետո»։
Նա նշել է, որ ազատագրված տարածքներում ուկրաինացի զինվորականներից անմիջապես հետո «գնում են նրանք, ովքեր վերականգնում են նորմալ կյանքի համար բոլոր պայմանները»։














