Լրահոս 24/7

Հայտնի են 2023 թվականի ՏԻՄ ընտրությունների օրերը

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը նոյեմբերի 11-ին հերթական նիստն է գումարել։ Ինչպես հայտում են Կենտրոնական ընտրական հանձնաժողովից, օրակարգում երկու հարց է ընդգրկված եղել, առաջինը՝ 2023-ին սպասվող Տեղական ինքնակառավարման մարմինների հերթական ընտրությունների քվեարկության օրեր սահմանելու մասին էր։ Երկրորդ հարցով ուժը կորցրած է ճանաչվել ԿԸՀ 2016 թվականի հունիսի 17-ի «Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների անդամների թեկնածուների դիմումի ձևը և անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը սահմանելու մասին» N 33-Ն որոշումը։ 

Այսպիսով՝ ՏԻՄ հերթական ընտրությունների օրեր են սահմանվել 2023 թվականի մարտի 26-ը, հունիսի 11-ը և հոկտեմբերի 29-ը։ Քվեարկությունների օրերը սահմանելու հարցը ներկայացրել է ԿԸՀ քարտուղար Արմեն Սմբատյանը։ ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանն էլ հավելել է, որ նշանակված քվեարկությունների օրերը չեն վերաբերում Երևանի ավագանու ընտրություններին, քանի որ Ընտրական օրենսգրքի համաձայն՝ Երևանի ավագանու ընտրությունները նշանակում է Կառավարությունը։

Մյուս հարցը ներկայացրել է ԿԸՀ փոխնախագահ Նունե Հովհաննիսյանը, ում խոսքով՝ հանձնաժողովին ներկայացված նախագիծը պայմանավորված է 2022 թվականի հուլիսին Ընտրական օրենսգրքում կատարված փոփոխությամբ, մասնավորապես փոխվել են ընտրատարածքային հանձնաժողովների անդամներին ներկայացվող պահանջները։

Ընտրական նոր օրենսգրքի համաձայն՝ պարզեցվել են ընտրատարածքային հանձնաժողովների անդամներին ներկայացվող պահանջները․ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների կազմում կարող են ընդգրկվել ընտրական իրավունք և բարձրագույն կրթություն ունեցող Հայաստանի Հանրապետության այն քաղաքացիները, որոնք հրապարակային քաղաքական գործունեություն չեն ծավալում։ Հանձնաժողովի անդամները միաձայն հաստատել են օրակարգում ընդգրկված հարցերը։  

AddThis Website Tools
Թիվ 1

Recent Posts

«Կոլցո»-ից՝ քառասունչորսօրյա պատերազմ. ԽՍՀՄ-2-ի գինը ո՞րն է

Եթե ղարաբաղյան Շարժման ռահվիրաներն այսօր Հայաստանի փրկությունը տեսնում են դարձյալ «Հավերժ Ռուսաստանի հետ» ծիրի մեջ,…

9 hours ago

Միացյալ Նահանգները զորքը դուրս է բերում Սիրիայի արևելքից

Ամերիկյան զորքերը լքում են Սիրիայի արևելքում գտնվող Դեյր Զոր շրջանի Կոնիկո գազի հանքավայրում գտնվող իրենց…

11 hours ago

ԱՄՆ-ն պահանջել է Չինաստանի հետ առևտրի կրճատում՝ մաքսատուրքերի վերացման դիմաց. WSJ

ԱՄՆ-ն պլանավորում է օգտագործել մաքսատուրքային բանակցությունները Չինաստանին մեկուսացնելու համար, գրում է The Wall Street Journal-ը…

11 hours ago

Գոռ Սահակյանը՝ ծանրամարտի Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր

Մոլդովայի մայրաքաղաք Քիշնևում ընթացքի մեջ է Եվրոպայի առաջնությունը: Ապրիլի 16-ին 73 կգ քաշային ծանրորդների հետ…

12 hours ago

Տաթև-Լծեն-Աղվանի ավտոճանապարհին ձյուն է տեղում

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում…

12 hours ago

Ֆրանսիայի և Ալժիրի միջև դիվանագիտական պատերազմը շարունակվում է

Ֆրանսիան հայտարարել է երկրից ալժիրցի 12 դիվանագետի և հյուպատոսական աշխատողի արտաքսելու, ինչպես նաև Ալժիրում իր…

12 hours ago