Այսօր Երևանում հանդիսավորությամբ տրվեց «Մանկական Եվրատեսիլ 2022» երգի միջազգային մրցույթի հետհաշվարկը. մնաց 30 օր։ Հետհաշվարկը ազդարարեցին Եվրատեսիլը Հայաստան բերած Մալենան և այս տարվա Հայաստանի ներկայացուցիչ Նարե Ղազարյանը։
Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը շնորհակալություն հայտնեց Մալենային համաեվրոպական այս մրցույթը Հայաստան բերելու համար. «24 օր հետո մենք բոլորս ականատես կլինենք Երևանում այս տարի կայացող ամենամասշտաբային միջոցառումներից մեկին՝ «Մանկական Եվրատեսիլ»-ին»։
Ավինյանը նաև շեշտել է. «Քաղաքապետարանը հատուկ տոնական նախապատրաստություններ է տեսնում և՛ «Մանկական Եվրատեսիլի» և Նոր տարվա կապակցությամբ։ Եւ մենք դեռ որոշակի անակնկալներ ունենք մայրաքաղաքի համար»։
Հանրային Հեռուստաընկերության գործադիր տնօրեն Հովհաննես Մովսիսյանը նշել է, որ այս ընթացքում մեծ աշխատանք է կատարվել, որպեսզի բոլորը մասնակից դառնան տոնին։
Միջոցառմանը ներկա էին ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, մասնակից երկրների դիվանագիտական ներկայացուցիչները, մրցույթի գործընկերներն ու Եվրատեսիլի երկրպագուները:
Դեկտեմբերի 5-ին Հանրապետության հրապարակում մրցույթի մասնակիցները կվառեն մայրաքաղաքի գլխավոր տոնածառի լույսերը: Տարվա ամենասպասված իրադարձությունը տեղի կունենա դեկտեմբերի 11-ին, ժամը 19:00-ին, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում:
Հանրապետության տարածքում փետրվարի 23-ի և 27-ի ցերեկը, 26-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում է ձյուն, լեռնային…
Պաշտոնական Երևանը հայտարարում է, որ պատրաստ է օր առաջ ստորագրել Խաղաղության պայմանագիրը և շարունակել սահմանազատումը։…
«Պրոֆեսիոնալ մասնագետներից մինչև ժամանակակից սարքավորումներ՝ լավագույն պայմաններն են առկա ռազմավարական կարևոր նշանակության նորաբաց Արյան բանկում,…
ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը Դոնալդ Թրամփին անվանել է ԱՄՆ եզակի նախագահ՝ հաշվի առնելով նրա…
Իսրայելը չեղարկել է ավելի քան 600 պաղեստինցի բանտարկյալների ազատ արձակումը։ Այս մասին հայտարարել է Իսրայելի…
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ճապոնիայի վարչապետ Շիգերու Իշիբային ազգային տոնի՝ Կայսեր ծննդյան…