Լրահոս 24/7
11.11.2022

ՊԵԿ նախագահը ներկայացրել է հարկային տեղեկությունների փոխանակման հայաստանյան փորձը և ձեռքբերումները

ՊԵԿ նախագահը ներկայացրել է հարկային տեղեկությունների փոխանակման հայաստանյան փորձը և ձեռքբերումները

ՀՀ ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը մասնակցել է Իսպանիայի Սևիլիա քաղաքում անցկացվող Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ) հարկման նպատակով թափանցիկության և տեղեկությունների փոխանակման գլոբալ ֆորումի 2022 թվականի լիագումար ժողովին։

«Lիագումար ժողովը միավորել է նախարարների, բարձրաստիճան ղեկավարների և պատվիրակների Գլոբալ ֆորումին անդամակցող 100-ից ավել պետություններից հարկային համագործակցության և տեղեկությունների փոխանակման ոլորտի առջև ծառացած ժամանակակից մարտահրավերները քննարկելու և դրանց միասնական ուժերով արձագանքելու նպատակով:

2009թ.-ին մեկնարկած ՏՀԶԿ Գլոբալ ֆորումի գործունեության ընթացքում էական առաջընթաց է արձանագրվել հարկային տեղեկությունների թափանցիկության ապահովման և փոխանակման ասպարեզներում: Միայն 2022 թվականի ընթացքում, տեղեկությունների ավտոմատացված փոխանակման ՏՀԶԿ ստանդարտը ներդրած երկրները միմյանց փոխանակել են 11 տրիլիոն եվրո ընդհանուր արժեքով ակտիվներին առնչվող մոտ 111 տրիլիոն ֆինանսական հաշիվների վերաբերյալ տեղեկություններ:

2009 թվականից ի վեր ավելի քան 114 մլրդ եվրո լրացուցիչ հարկային եկամուտ է հայտնաբերվել ստանդարտի ներդրման շրջանակում գործարկված կամավոր հայտարարագրման ծրագրերի, օֆշորային հաշիվների ստուգումների և հարկային մարմինների կողմից ձեռնարկված այլ միջոցառումների շնորհիվ:

Հայաստանն անդամակցում է Գլոբալ ֆորումին 2015 թվականից և անցած տարիների ընթացքում ձեռնամուխ է եղել հարցումների հիման վրա տեղեկությունների փոխանակման ՏՀԶԿ-ի ստանդարտը ներդրմանը, իսկ 2022 թվականից մեկնարկել են տեղեկությունների ավտոմատացված փոխանակման ստանդարտի ներդրմանն ուղղված նախապատրաստական աշխատանքները:

Lիագումար ժողովի ընթացքում հանդես եմ եկել շնորհանդեսով, որտեղ ներկայացրել եմ հարկային տեղեկությունների փոխանակման հայաստանյան փորձը և ձեռքբերումները:

Ներկայում, հարցումների հիման վրա տեղեկությունների փոխանակման ՀՀ համակարգն անցնում է Գլոբալ Ֆորումի կողմից անցկացվող փորձագիտական գնահատում, որի արդյունքում ակնկալվում է, որ Հայաստանը կստանա «մեծապես համապատասխանողի» գնահատականը»,- տեղեկացրել է Բադասյանը:

Լրահոս
Վերցրել ենք դատարկ թուղթ և վրան սկսել ենք գրել նոր Սահմանադրության տեքստ. Արուսյակ Ջուլհակյան
17:21
Վերցրել ենք դատարկ թուղթ և վրան սկսել ենք գրել նոր Սահմանադրության տեքստ. Արուսյակ Ջուլհակյան
«Պետք է գործել հանուն ՀՀ-ի, այլ ոչ թե ինադու ՌԴ-ի»․ Էդուարդ Շարմազանով
16:24
«Պետք է գործել հանուն ՀՀ-ի, այլ ոչ թե ինադու ՌԴ-ի»․ Էդուարդ Շարմազանով
Ասում եք՝ որտեղից եք վերցրել 29743 կմ քառակուսին, անձամբ ձեզնից ենք վերցրել. Ռուբինյանը՝ ընդդիմությանը
15:44
Ասում եք՝ որտեղից եք վերցրել 29743 կմ քառակուսին, անձամբ ձեզնից ենք վերցրել. Ռուբինյանը՝ ընդդիմությանը
Ձեր քաղաքական ամնեզիան կվերացնեմ․ Ռուբինյան
15:13
Ձեր քաղաքական ամնեզիան կվերացնեմ․ Ռուբինյան
Վարչապետն ընդունել է ՀՀ–ում հավատարմագրված արաբական պետությունների դեսպաններին
14:14
Վարչապետն ընդունել է ՀՀ–ում հավատարմագրված արաբական պետությունների դեսպաններին
Հայաստանի և Իրանի միջև TRIPP ծրագրի շուրջ փոխըմբռնում կա. Սարգիս Խանդանյան
14:02
Հայաստանի և Իրանի միջև TRIPP ծրագրի շուրջ փոխըմբռնում կա. Սարգիս Խանդանյան
Ավստրալիայի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
13:42
Ավստրալիայի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
Չկա որևէ պատճառ կամ հանգամանք, որը կարող է մեզ ստիպել ակտիվացնել մեր մասնակցությունը ՀԱՊԿ-ում․  Խանդանյան
13:25
Չկա որևէ պատճառ կամ հանգամանք, որը կարող է մեզ ստիպել ակտիվացնել մեր մասնակցությունը ՀԱՊԿ-ում․ Խանդանյան
ԱՄՆ-ն լիակատար վերահսկողություն ունի Հորմուզի նեղուցի նկատմամբ. Թրամփ
13:02
ԱՄՆ-ն լիակատար վերահսկողություն ունի Հորմուզի նեղուցի նկատմամբ. Թրամփ
Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի ԱԳ նախարարի հետ
12:48
Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի ԱԳ նախարարի հետ
57 քառ. կմ-ն ե՞րբ անհետացավ. Արթուր Խաչատրյան
12:41
57 քառ. կմ-ն ե՞րբ անհետացավ. Արթուր Խաչատրյան
Մենք այլևս սխալվելու հնարավորություն չունենք, այն կարող է մեզ համար ճակատագրական լինել. Վարդանով
12:09
Մենք այլևս սխալվելու հնարավորություն չունենք, այն կարող է մեզ համար ճակատագրական լինել. Վարդանով
Կաթողիկոսի և 6 եպիսկոպոսների գործը մակագրվել է դատավոր Սերժ Ռուշանյանին
11:51
Կաթողիկոսի և 6 եպիսկոպոսների գործը մակագրվել է դատավոր Սերժ Ռուշանյանին
Ձերբակալվել է Քասախ համայնքի նախկին ղեկավարը
11:25
Ձերբակալվել է Քասախ համայնքի նախկին ղեկավարը
«Ուժեղ Հայաստանի» դեմքով Սերժ Սարգսյանը ներկայացված է ԱԺ դահլիճում. Տարոն Չախոյան
11:18
«Ուժեղ Հայաստանի» դեմքով Սերժ Սարգսյանը ներկայացված է ԱԺ դահլիճում. Տարոն Չախոյան