ԱՄՆ-ն մտադիր է օգնել Ուկրաինային՝ ստեղծել «տարբեր հեռահարության» ՀՕՊ համակարգերի ինտեգրված համակարգ։ Պենտագոնի մամուլի փոխքարտուղար Սաբրինա Սինգհի խոսքով՝ ամերիկյան կողմը, նշելով մի շարք համակարգերի հաջողությունը, որոնք Վաշինգտոնը մատակարարում է Կիևին, կստեղծի «տարբեր հեռահարության ՀՕՊ համակարգերի ցանց»։
«Խոսքը ամերիկյան HAWK և Avenger համակարգերի, ինչպես նաև գերմանական IRIS-T SLM համակարգի մասին է, որոնք տարբեր հեռահարություններ ունեն և ավելի արդյունավետ են դարձնում Ուկրաինայի զինված ուժերը»,-պարզաբանել է Սինգհը։
Ավելի վաղ՝ նոյեմբերի 10-ին, ԱՄՆ պաշտպանության նախարարությունը հրապարակել էր Ուկրաինային 400 մլն դոլարի ռազմական օգնության նոր փաթեթի տեխնիկայի ցանկը, որը հայտարարվել էր նոյեմբերի 4-ին։














