Լրահոս 24/7
11.11.2022

Փաշինյանը մանրամասնեց, թե ՀՀ-ն զորքերը հետ քաշելու ինչ առաջարկ է ներկայացրել Ադրբեջանին

Փաշինյանը մանրամասնեց, թե ՀՀ-ն զորքերը հետ քաշելու ինչ առաջարկ է ներկայացրել Ադրբեջանին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պարզաբանեց, թե Հայաստանը սահմանն ապառազմականացնելու ինչ առաջարկ է ներկայացրել Ադրբեջանին: Վարչապետը հարցին անդրադարձավ «Հանրային հեռուստաընկերությանը» տված հարցազրույցում:

«Մենք արել ենք նույն առաջարկը, ինչ արել ենք 2020 թվականին: Այս անգամ ավելի մանրամասն ենք արել այդ առաջարկը, որ, եթե մենք ընդունում ենք 1991 թվականի սահմանագիծը, իսկ հիմա, ինչպես արձանագրվել է Պրահայում և Սոչիում, մենք ընդունում ենք դա, ուրեմն պետք է փոխադարձաբար մեր զորքերը հետ տանենք այս սահմանագծից:

Այսինքն՝ այդ գծից այն կողմ Հայաստանը զորք պետք է չունենա, այդ գծից այս կողմ Ադրբեջանը պետք է զորք չունենա: Եվ մենք առաջարկում ենք 3 կմ-անոց դեմիլիտարիզացված գոտի ստեղծել: Դա նշանակում է, որ բանակի ստորաբաժանումները պետք է ամբողջությամբ այդ 3 կմ գոտուց դուրս բերվեն և դրա փոխարեն այդ հատվածի պահպանությունը հանձնվի սահմանապահ զորքերին՝  Հայաստանի և Ադրբեջանի կողմից»,-ասաց Փաշինյանը:

Կարճ ասած՝ Հայաստանի առաջարկը վերաբերում է 1991 թվականի սահմանագծից զորքերը հետ քաշելուն:

Վարչապետը հավելեց՝ որոշակի տեխնիկական բնույթի առաջարկներ կան, թե ինչպես ստեղծել այդ ապառազմականացված գոտին, որ մարդկանց բնականոն կյանքը չխաթարվի, մյուս կողմից՝ անվտանգության սպառնալիքներ չստեղծվեն: Փաշինյանը կարևորեց նաև մոնիթորինգի մեխանիզմը՝ ընդգծելով, որ քիչ է պայմանավորվածությունները ստորագրելը, դրանք նաև պետք է կատարվեն: «Եվ մեր ընկալումն այն է, որ պետք է միջազգային մոնիթորինգ իրականացվի:

Որովհետև, եթե զորքերը հետ են քաշվում՝ նաև մեր կողմից, ըստ էության պաշտպանական գիծը խախտվում է: Եթե մենք չենք ստեղծվում երաշխիքներ, որ, ենթադրենք այսօր բոլորս հետ քաշվեցինք, վաղը չէ մյուս օրը բառիս բուն իմաստով Ադրբեջանը չի հարձակվելու, ստացվում է, որ ինքներս մեր առանց այն էլ խոցելի անվտանգային համակարգը դարձնում ենք ավելի խոցելի»,-ասաց վարչապետը:

Հայաստանն առաջին անգամ առաջարկել էր, որ ՌԴ-ն իրականանցի մոնիթորինգը, սակայն, դա ընդունելի չի եղել Ադրբեջանի համար: Հիմա Հայաստանն առաջարկել է, որ դա իրականացնի կամ ՌԴ-ն, կամ ՀԱՊԿ-ը, կամ ԵԱՀԿ-ն, կամ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը, կամ ԵՄ-ն կամ այլ տարբերակ: Բայց որ մոնիթորինգ պետք է լինի, դա ակնհայտ է: Հայաստանի ընկալմամբ՝ մոնիթորինգը պետք է լինի միջազգային:

Անդրադառնալով խաղաղության հնարավոր պայմանագրին՝ Փաշինյանը նկատեց՝ նաև 2020-ի նոյեմբերի 9-ին ստորագրված փաստաթղթից հետո տեղի ունեցած իրադարձությունները ցույց են տալիս՝ շատ կարևոր է, որ բացի պայմանավորվող կողմերից լինեն նաև պայմանավորվածության երաշխավոր կամ երաշխավորներ: «Եվ այդ երաշխավորները պետք է լինեն կարող ուժեր, եթե չլինեն, ապա տեսականում և գործնականում հնարավոր է խաղաղության պայմանագիր ստորագրել, և դրանից 12 ժամ հետո պատերազմ կարող է սկսվել»,-ասաց վարչապետը՝ հավելելով, որ դա չափազանցություն չէ:

Լրահոս
Հայաստան է ժամանել Միացյալ Թագավորության վարչապետ Քիր Սթարմերը
17:42
Հայաստան է ժամանել Միացյալ Թագավորության վարչապետ Քիր Սթարմերը
Հայաստան է ժամանել Շվեյցարիայի նախագահը
17:23
Հայաստան է ժամանել Շվեյցարիայի նախագահը
Հայաստան է ժամանել Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին
16:40
Հայաստան է ժամանել Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին
Պատերազմ VS Կախվածություն
15:31
Պատերազմ VS Կախվածություն
Հայաստանի և Բուլղարիայի միջև ստորագրվել է ռազմավարական գործընկերության մասին հռչակագիր
14:50
Հայաստանի և Բուլղարիայի միջև ստորագրվել է ռազմավարական գործընկերության մասին հռչակագիր
Եվրոպական որևէ երկրում նման ռեժիմը գահընկեց կարվեր և կկանգներ դատարանի առջև.  Աշոտյան
14:21
Եվրոպական որևէ երկրում նման ռեժիմը գահընկեց կարվեր և կկանգներ դատարանի առջև. Աշոտյան
Վարչապետն ընդունել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղարին
13:02
Վարչապետն ընդունել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղարին
Շուտով կծանոթանամ Իրանի ուղարկած ծրագրին․ Թրամփ
12:01
Շուտով կծանոթանամ Իրանի ուղարկած ծրագրին․ Թրամփ
Հայաստան են ժամանել մի քանի երկրների վարչապետեր, նախագահներ, ԵԽ ներկայացուցիչներ
11:59
Հայաստան են ժամանել մի քանի երկրների վարչապետեր, նախագահներ, ԵԽ ներկայացուցիչներ
Հայաստանում է  Բուլղարիայի նախագահը
11:55
Հայաստանում է Բուլղարիայի նախագահը
Հայաստան է ժամանել Կանադայի վարչապետ Մարկ Քարնին
11:53
Հայաստան է ժամանել Կանադայի վարչապետ Մարկ Քարնին
Հետընտրական շրջանի իրադարձությունները կարող են ճակատագրական լինել․ Տեր-Պետրոսյան
19:51
Հետընտրական շրջանի իրադարձությունները կարող են ճակատագրական լինել․ Տեր-Պետրոսյան
Համագործակցելու ենք այն կառավարության հետ, որը կձևավորվի ՀՀ քաղաքացիների ընտրության արդյունքում
16:46
Համագործակցելու ենք այն կառավարության հետ, որը կձևավորվի ՀՀ քաղաքացիների ընտրության արդյունքում
Բաբիշը մտադիր է Զելենսկու հետ հանդիպել Երևանում
15:18
Բաբիշը մտադիր է Զելենսկու հետ հանդիպել Երևանում
Հայաստանի վարած քաղաքականությունների ապացույցը աշխարհի խոշորագույն միջոցառումների անցկացումն է ՀՀ-ում․ Հարությունյան
13:33
Հայաստանի վարած քաղաքականությունների ապացույցը աշխարհի խոշորագույն միջոցառումների անցկացումն է ՀՀ-ում․ Հարությունյան