Լրահոս 24/7
11.11.2022

Խաղաղության պայմանագրի մի քանի տարբերակներ կան. Փաշինյան

Խաղաղության պայմանագրի մի քանի տարբերակներ կան. Փաշինյան

Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի մի քանի տարբերակներ կան, սակայն Հայաստանը կարևորում է, որ խաղաղության պայմանագրի՝ առնվազն ուժի մեջ մտնելուց առաջ դելիմիտացիայի գործընթացն ավարտված լինի: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց ՀՀ վարչապետը Նիկո Փաշինյանը «Հանրային հեռուստաընկերությանը» տված հարցազրույցում՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք հավանական համարո՞ւմ է իր այն ցանկության իրագործումը, որ մինչև տարեվերջ խաղաղության պայմանագիրը կնքվի:

«Մենք, համենայնդեպս, ամեն ինչ դրա համար կանենք: Խաղաղության պայմանագրի մի քանի տարբերակներ կան: Օրինակ՝ կա տարբերակ ստորագրել շրջանակային համաձայնագիր, որը հարաբերությունների ընդհանուր շրջանակն է գծագրում և չի հասցեագրում բոլոր հնարավոր հարցերը: Եթե այսպիսի տարբերակով Ադրբեջանի համար ընդունելի լինի առաջ գնալ, հնարավոր է և կարողանանք: Մենք մեզնից կախված ամեն ինչ կանենք դրա համար»,-ասաց Փաշինյանը:

Նրա խոսքով՝ կան խաղաղության պայմանագրի շրջանակային և ոչ շրջանակային տարբերակներ: Վարչապետը շեշտեց, որ խաղաղության պայմանագրի՝ առնվազն ուժի մեջ մտնելուց առաջ պետք է դելիմիտացիայի գործընթացն ավարտված լինի:

Ադբեջանը օկուպացրել է Հայաստանի որոշ տարածքներ: Եվ Փաշինյանը կարծում է՝ հնարավոր է, որ Հայաստանն ու Ադրբեջանը խաղաղության պայմանագիր ստորագրեն, և Ադրբեջանը շարունակի տարածքային նկրտումներ ներկայացնել Հայաստանի նկատմամբ:

«Դրա համար մենք ասում ենք, որ պետք է սահմանների հստակեցում լինի: Հիմա մենք մի քայլն արել ենք այդ ճանապարհին՝ հղում կատարելով Ալմաթիի հռչակագրի բովանդակությանը: Հիմա պետք է նաև հաջորդ քայլերն անենք»,-ասաց Փաշինյանը:

Հայաստանը նաև իր առաջարկներն է ներկայացրել խաղաղության պայմանագրի տեքստի շրջանակի վերաբերյալ: Վաշինգտոնում տեղի ունեցած հանդիպման ընթացքում հայկական պատվիրակությունն իր մեկնաբանությունը, առաջարկները, տեքստի հայկական տարբերակը ներկայացրել է քննարկման և հույս ունի, որ Ադրբեջանը կքննարկի և կառուցողական կարձագանքի:

Լրահոս
Վերցրել ենք դատարկ թուղթ և վրան սկսել ենք գրել նոր Սահմանադրության տեքստ. Արուսյակ Ջուլհակյան
17:21
Վերցրել ենք դատարկ թուղթ և վրան սկսել ենք գրել նոր Սահմանադրության տեքստ. Արուսյակ Ջուլհակյան
«Պետք է գործել հանուն ՀՀ-ի, այլ ոչ թե ինադու ՌԴ-ի»․ Էդուարդ Շարմազանով
16:24
«Պետք է գործել հանուն ՀՀ-ի, այլ ոչ թե ինադու ՌԴ-ի»․ Էդուարդ Շարմազանով
Ասում եք՝ որտեղից եք վերցրել 29743 կմ քառակուսին, անձամբ ձեզնից ենք վերցրել. Ռուբինյանը՝ ընդդիմությանը
15:44
Ասում եք՝ որտեղից եք վերցրել 29743 կմ քառակուսին, անձամբ ձեզնից ենք վերցրել. Ռուբինյանը՝ ընդդիմությանը
Ձեր քաղաքական ամնեզիան կվերացնեմ․ Ռուբինյան
15:13
Ձեր քաղաքական ամնեզիան կվերացնեմ․ Ռուբինյան
Վարչապետն ընդունել է ՀՀ–ում հավատարմագրված արաբական պետությունների դեսպաններին
14:14
Վարչապետն ընդունել է ՀՀ–ում հավատարմագրված արաբական պետությունների դեսպաններին
Հայաստանի և Իրանի միջև TRIPP ծրագրի շուրջ փոխըմբռնում կա. Սարգիս Խանդանյան
14:02
Հայաստանի և Իրանի միջև TRIPP ծրագրի շուրջ փոխըմբռնում կա. Սարգիս Խանդանյան
Ավստրալիայի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
13:42
Ավստրալիայի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
Չկա որևէ պատճառ կամ հանգամանք, որը կարող է մեզ ստիպել ակտիվացնել մեր մասնակցությունը ՀԱՊԿ-ում․  Խանդանյան
13:25
Չկա որևէ պատճառ կամ հանգամանք, որը կարող է մեզ ստիպել ակտիվացնել մեր մասնակցությունը ՀԱՊԿ-ում․ Խանդանյան
ԱՄՆ-ն լիակատար վերահսկողություն ունի Հորմուզի նեղուցի նկատմամբ. Թրամփ
13:02
ԱՄՆ-ն լիակատար վերահսկողություն ունի Հորմուզի նեղուցի նկատմամբ. Թրամփ
Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի ԱԳ նախարարի հետ
12:48
Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի ԱԳ նախարարի հետ
57 քառ. կմ-ն ե՞րբ անհետացավ. Արթուր Խաչատրյան
12:41
57 քառ. կմ-ն ե՞րբ անհետացավ. Արթուր Խաչատրյան
Մենք այլևս սխալվելու հնարավորություն չունենք, այն կարող է մեզ համար ճակատագրական լինել. Վարդանով
12:09
Մենք այլևս սխալվելու հնարավորություն չունենք, այն կարող է մեզ համար ճակատագրական լինել. Վարդանով
Կաթողիկոսի և 6 եպիսկոպոսների գործը մակագրվել է դատավոր Սերժ Ռուշանյանին
11:51
Կաթողիկոսի և 6 եպիսկոպոսների գործը մակագրվել է դատավոր Սերժ Ռուշանյանին
Ձերբակալվել է Քասախ համայնքի նախկին ղեկավարը
11:25
Ձերբակալվել է Քասախ համայնքի նախկին ղեկավարը
«Ուժեղ Հայաստանի» դեմքով Սերժ Սարգսյանը ներկայացված է ԱԺ դահլիճում. Տարոն Չախոյան
11:18
«Ուժեղ Հայաստանի» դեմքով Սերժ Սարգսյանը ներկայացված է ԱԺ դահլիճում. Տարոն Չախոյան