«Նիկոլ Փաշինյանն իր ընդլայնված հարցազրույցում մանրամասն խոսել է խաղաղություն տանող ճանապարհի մասին։ Հայաստանը յուրաքանչյուր խնդրի լուծման համար ունի առնվազն 3 առաջարկ, հետևաբար խաղաղության ձեռքբերումը կամ խաղաղության պայմանագրի ստորագրումն ուղղակիորեն կախված է Ադրբեջանի քաղաքական կամքից։ Թող տիրի խաղաղություն»,-գրել է Հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը։
ՀՀ վարչապետը երեկ Հանրայինի եթերում անդրադառնալով խաղաղության պայմանագրին՝ նշել էր, որ տեսականորեն և գործնականում կարելի է խաղաղության պայմանագիր ստորագրել։














