ՀՀ պաշտպանության նախարարությունը գործարկել է նոր էլեկտրոնային հարթակ։ Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ-ն։
Նշվում է, որ մարտական հրաձգության դասընթացներին մասնակցած քաղաքացիները կարող են թողնել դասընթացի վերաբերյալ իրենց մեկնաբանությունները և առաջարկությունները:














