Լրահոս 24/7
12.11.2022

Խաղաղության օրակարգը մեր օրակարգն է` մենք խաղաղության այլընտրանք չենք տեսնում․ Հովհաննիսյան

Խաղաղության օրակարգը մեր օրակարգն է` մենք խաղաղության այլընտրանք չենք տեսնում․ Հովհաննիսյան

Թիվ 1-ի հատուկ հարցազրույցների շարքում ներկայացնում ենք «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանին։

Մեր օրակարգային թիվ 1 հարցերը` ՀՀ տարածքային ամբողջականության վերականգնումն է` 29800 քռ. կմ. և Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների իրացումն ու անվտանգությունը,- նշեց պարոն Հովհաննիսյանը։

Նա նաև հավելեց, որ խաղաղության օրակարգը մեր օրակարգն է` մենք խաղաղության այլընտրանք չենք տեսնում, մենք պատերազմի հավանականությունը հնարավորինս պետք է նվազեցնենք` միջազգային գործընկերների աջակցությամբ: Եվ ես կարծում եմ, որ այս պահին հասել ենք այն նպատակին, որ մեր պատկերացրած խաղաղության օրակարգը կիսում են միջազգային հանրության բոլոր ներկայացուցիչները:

Եթե հնչում է քաղաքական գնահատական և արձանագրվում է այդ քաղաքական գնահատականի տեքստով, որ խախտվել է ՀԱՊԿ անդամ պետության սուվերեն տարածքը, ապա դրան պետք է հետևի գործողություն, եթե չի հետևում գործողություն` ՀԱՊԿ-ը չկա, որովհետև Ադրբեջանը չի ներխուժել միայն ՀՀ տարածք, այլ մտել է ՀԱՊԿ` խախտել է ՀԱՊԿ-ի սահմանները:

Պարոն Հովհաննիսյանը նշեց, որ 2018-ից սկսած մենք ամեն ինչ արել ենք, որ Արցախը վերադառնա բանակցային սեղան, և ոչ ոք չի կարող այս իրողությունը գնահատել, որպես Արցախից ձեռք քաշելու քայլ:

Երբ, որ մենք ամիսներ շարունակ հայտարարում ենք, որ միջանցքի վերաբերյալ պաշտոնական որևէ մակարդակում ոչ մի քննարկում չի եղել և մենք չենք էլ պատրաստվում մտնել այդ քննարկման մեջ և չենք էլ մտնի երբևէ, որովհետև մեզ համար շատ կարևոր է մեր տարածքով անցնող ճանապարհների սուվերենությունը` խորհրդարանական ընդդիմությունը շարունակում են պնդել, որ իշխանությունները պայմանավորվել են միջանցք տալու: Այս պահին` Երկիր մոլորակի վրա միա´յն Ալիևն է պնդում` ՀՀ իշխանությունները պայմանավորվել են իրենց հետ և մեր ընդդիմությունը, և այստեղ կարելի է հստակ եզրակացնել, որ ընդդիրները օտարերկրյա ազդեցության գործակալներ են:

Արցախում կազմակերպված հանրահավաքի վերաբերյալ բացի դրականից որևէ բան ասել չեմ կարող, Արցախի ժողովուրդը, այո´ ցույց տվեց, որ նրանք պատրաստ են կանգնել իրենց իրավունքների իրացման և անվտանգությունն ապահովելու համար և ՀՀ իշխանություններն ամեն ինչով աջակցում են այդ օրակարգում, բայց ես չեմ տեսնում, թե ընդդիմությունն ինչո՞վ է աջակցում,- եզրափակեց նա։

Լրահոս
Վերցրել ենք դատարկ թուղթ և վրան սկսել ենք գրել նոր Սահմանադրության տեքստ. Արուսյակ Ջուլհակյան
17:21
Վերցրել ենք դատարկ թուղթ և վրան սկսել ենք գրել նոր Սահմանադրության տեքստ. Արուսյակ Ջուլհակյան
«Պետք է գործել հանուն ՀՀ-ի, այլ ոչ թե ինադու ՌԴ-ի»․ Էդուարդ Շարմազանով
16:24
«Պետք է գործել հանուն ՀՀ-ի, այլ ոչ թե ինադու ՌԴ-ի»․ Էդուարդ Շարմազանով
Ասում եք՝ որտեղից եք վերցրել 29743 կմ քառակուսին, անձամբ ձեզնից ենք վերցրել. Ռուբինյանը՝ ընդդիմությանը
15:44
Ասում եք՝ որտեղից եք վերցրել 29743 կմ քառակուսին, անձամբ ձեզնից ենք վերցրել. Ռուբինյանը՝ ընդդիմությանը
Ձեր քաղաքական ամնեզիան կվերացնեմ․ Ռուբինյան
15:13
Ձեր քաղաքական ամնեզիան կվերացնեմ․ Ռուբինյան
Վարչապետն ընդունել է ՀՀ–ում հավատարմագրված արաբական պետությունների դեսպաններին
14:14
Վարչապետն ընդունել է ՀՀ–ում հավատարմագրված արաբական պետությունների դեսպաններին
Հայաստանի և Իրանի միջև TRIPP ծրագրի շուրջ փոխըմբռնում կա. Սարգիս Խանդանյան
14:02
Հայաստանի և Իրանի միջև TRIPP ծրագրի շուրջ փոխըմբռնում կա. Սարգիս Խանդանյան
Ավստրալիայի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
13:42
Ավստրալիայի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
Չկա որևէ պատճառ կամ հանգամանք, որը կարող է մեզ ստիպել ակտիվացնել մեր մասնակցությունը ՀԱՊԿ-ում․  Խանդանյան
13:25
Չկա որևէ պատճառ կամ հանգամանք, որը կարող է մեզ ստիպել ակտիվացնել մեր մասնակցությունը ՀԱՊԿ-ում․ Խանդանյան
ԱՄՆ-ն լիակատար վերահսկողություն ունի Հորմուզի նեղուցի նկատմամբ. Թրամփ
13:02
ԱՄՆ-ն լիակատար վերահսկողություն ունի Հորմուզի նեղուցի նկատմամբ. Թրամփ
Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի ԱԳ նախարարի հետ
12:48
Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի ԱԳ նախարարի հետ
57 քառ. կմ-ն ե՞րբ անհետացավ. Արթուր Խաչատրյան
12:41
57 քառ. կմ-ն ե՞րբ անհետացավ. Արթուր Խաչատրյան
Մենք այլևս սխալվելու հնարավորություն չունենք, այն կարող է մեզ համար ճակատագրական լինել. Վարդանով
12:09
Մենք այլևս սխալվելու հնարավորություն չունենք, այն կարող է մեզ համար ճակատագրական լինել. Վարդանով
Կաթողիկոսի և 6 եպիսկոպոսների գործը մակագրվել է դատավոր Սերժ Ռուշանյանին
11:51
Կաթողիկոսի և 6 եպիսկոպոսների գործը մակագրվել է դատավոր Սերժ Ռուշանյանին
Ձերբակալվել է Քասախ համայնքի նախկին ղեկավարը
11:25
Ձերբակալվել է Քասախ համայնքի նախկին ղեկավարը
«Ուժեղ Հայաստանի» դեմքով Սերժ Սարգսյանը ներկայացված է ԱԺ դահլիճում. Տարոն Չախոյան
11:18
«Ուժեղ Հայաստանի» դեմքով Սերժ Սարգսյանը ներկայացված է ԱԺ դահլիճում. Տարոն Չախոյան