Աշտարակի խճուղին արդեն ունի նոր լուսավորություն:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության վարչությունից հայտնում են, որ ցանցը վերակառուցվել ու արդիականացվել է:
Նշվում է, որ մոտ 4 կմ հատվածը լուսավորելու համար տեղադրվել է 125 նոր հենասյուն:
Նատրիումային լամպերը փոխարինվել է էներգախնայող 250 LED լուսատուով, որոնք այսօր մի քանի անգամ ավելի ուժեղ լուսավորություն են ապահովում:

















