ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիի հետ:
Կրեմլի մամուլի ծառայությունից հայտնում են, որ երկու երկրների ղեկավարները քննարկել են երկկողմ հարաբերություններին առնչվող որոշ հարցեր՝ շեշտը դնելով քաղաքական, առևտրատնտեսական, այդ թվում՝ տրանսպորտի և լոգիստիկայի ոլորտներում համագործակցության հետագա ամրապնդման վրա։
Բացի այդ, պետությունների ղեկավարները պայմանավորվել են ակտիվացնել շփումները Ռուսաստանի և Իրանի արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև։

















