Լրահոս
13.11.2022

Վանոյի ավելի քան 20-ամյա վտարանդիության հետ անմռունչ հաշտված «զինակիցները» մի գեղեցիկ օր պիտի առերեսվեն իրենց փոքրոգությանը  

Վանոյի ավելի քան 20-ամյա վտարանդիության հետ անմռունչ հաշտված «զինակիցները» մի գեղեցիկ օր պիտի առերեսվեն իրենց փոքրոգությանը  

«Այսօր՝ նոյեմբերի 13-ը, Վանոյի ծննդյան օրն է։ Այս փաստը միասնաբար արձանագրում ենք նրան ճանաչողներս ու չճանաչողներս, նրան երբևէ մտերիմ եղածներս ու նրան հասկացածներս, նրա գրով հիացածներս, նրան չհասկացողներդ ու նրան ատողներդ, նաև՝ նրանից իր դատավարություն-խեղկատակություն շոուի օրերին հեռու մնալ գերադասածներդ, այնուհետև նրա բացակայությունից շահողներդ, նրա բացակայությունը ձեզ ծառայեցրածներդ ու հետմահու նրան փառաբանողներդ»։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀԽ անդամ Վասակ Դարբինյանը։

«Այսօր, երբ նա ավելի քան քսաներկու տարի մեզնից որևէ մեկի հետ չի հաղորդակցվել ու ավելի քան մեկ տարի մեզ հետ հաղորդակցվելու հնարավորություն այլևս չունի,- պիտի ասեմ, որ վերջին քսաներկու տարիներին պարտադիր, բայց շատ անկանոն պարբերականությամբ ես նրան տեսնում եմ իմ երազներում․ տեսնում եմ իմ դժվար օրերին՝ մերթ օտարությունից վերջապես վերադարձած ու ինքնավստահ, մերթ ժպիտով ու անմիջական՝ ասես ոչ մի տեղ չէր գնացել, մերթ մղձավանջը հաղթահարած ու ամենքի հետ հաշտություն գտած՝ այդպիսով ինձ հաշտություն հուշող, մերթ հպանցիկ՝ սկզբունքից չհրաժարվել պարտադրող…

Այսօր ես ոչ շնորհավորանքի խոսք ունեմ, ոչ ցավակցության, ոչ էլ մխիթարանքի։ Այսօր՝ Վանոյի ծննդյան օրը, ես ափսոսում եմ, որ ավելի քան երկու տասնամյակ մեր միտքը խարխափել է ողջամտության ճրագը կորցրածի հուսաբեկությամբ, և Վանոյի բացակայությունը եղել է ոչ թե ֆիզիկական բացակայություն, այլ մտքի, լույսի, տարածության, ազատության բացակայություն։ Ներում չի լինելու և չի կարող լինել Վանոյին Հայաստանից, Երևանից, հայությունից, մեզնից, իր ծննդավայրից վտարածներին։ Նրանցից յուրաքանչյուրը՝ վտարողներն ու Վանոյի ավելի քան քսանամյա վտարանդիության հետ անմռունչ հաշտված «զինակիցները» մի գեղեցիկ օր պիտի առերեսվեն իրենց փոքրոգությանը և մնան այդ փոքրոգության հավերժական գերին։

Ահա այդ ժամանակ կքերվի մեզնից ժամանակի ժանգը, կվերանա օտարացումը, որ թանձրացավ մեր միջև մեր հասուն տարիքում, կանհետանա խորթությունը, որին ընդառաջ գնացինք ամեն մեկս մեր սկզբունքին գերի դառնալով կամ վիճակված փորձությունը չհաղթահարելով,- կվերադառնանք ելման կետ ու դարձյալ կնայենք իրար պատանեկան շիտակությամբ, կժպտանք իրար անխառն մաքրությամբ, ինչպես եղել է մեր վերելքի օրերին, մեր մտքի և զգացմունքի ներդաշնակությունը փնտրելիս, երբ Վանոն մեր կողքին էր»,- գրել է Վասակ Դարբինյանը:

Լրահոս
Վերցրել ենք դատարկ թուղթ և վրան սկսել ենք գրել նոր Սահմանադրության տեքստ. Արուսյակ Ջուլհակյան
17:21
Վերցրել ենք դատարկ թուղթ և վրան սկսել ենք գրել նոր Սահմանադրության տեքստ. Արուսյակ Ջուլհակյան
«Պետք է գործել հանուն ՀՀ-ի, այլ ոչ թե ինադու ՌԴ-ի»․ Էդուարդ Շարմազանով
16:24
«Պետք է գործել հանուն ՀՀ-ի, այլ ոչ թե ինադու ՌԴ-ի»․ Էդուարդ Շարմազանով
Ասում եք՝ որտեղից եք վերցրել 29743 կմ քառակուսին, անձամբ ձեզնից ենք վերցրել. Ռուբինյանը՝ ընդդիմությանը
15:44
Ասում եք՝ որտեղից եք վերցրել 29743 կմ քառակուսին, անձամբ ձեզնից ենք վերցրել. Ռուբինյանը՝ ընդդիմությանը
Ձեր քաղաքական ամնեզիան կվերացնեմ․ Ռուբինյան
15:13
Ձեր քաղաքական ամնեզիան կվերացնեմ․ Ռուբինյան
Վարչապետն ընդունել է ՀՀ–ում հավատարմագրված արաբական պետությունների դեսպաններին
14:14
Վարչապետն ընդունել է ՀՀ–ում հավատարմագրված արաբական պետությունների դեսպաններին
Հայաստանի և Իրանի միջև TRIPP ծրագրի շուրջ փոխըմբռնում կա. Սարգիս Խանդանյան
14:02
Հայաստանի և Իրանի միջև TRIPP ծրագրի շուրջ փոխըմբռնում կա. Սարգիս Խանդանյան
Ավստրալիայի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
13:42
Ավստրալիայի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
Չկա որևէ պատճառ կամ հանգամանք, որը կարող է մեզ ստիպել ակտիվացնել մեր մասնակցությունը ՀԱՊԿ-ում․  Խանդանյան
13:25
Չկա որևէ պատճառ կամ հանգամանք, որը կարող է մեզ ստիպել ակտիվացնել մեր մասնակցությունը ՀԱՊԿ-ում․ Խանդանյան
ԱՄՆ-ն լիակատար վերահսկողություն ունի Հորմուզի նեղուցի նկատմամբ. Թրամփ
13:02
ԱՄՆ-ն լիակատար վերահսկողություն ունի Հորմուզի նեղուցի նկատմամբ. Թրամփ
Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի ԱԳ նախարարի հետ
12:48
Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի ԱԳ նախարարի հետ
57 քառ. կմ-ն ե՞րբ անհետացավ. Արթուր Խաչատրյան
12:41
57 քառ. կմ-ն ե՞րբ անհետացավ. Արթուր Խաչատրյան
Մենք այլևս սխալվելու հնարավորություն չունենք, այն կարող է մեզ համար ճակատագրական լինել. Վարդանով
12:09
Մենք այլևս սխալվելու հնարավորություն չունենք, այն կարող է մեզ համար ճակատագրական լինել. Վարդանով
Կաթողիկոսի և 6 եպիսկոպոսների գործը մակագրվել է դատավոր Սերժ Ռուշանյանին
11:51
Կաթողիկոսի և 6 եպիսկոպոսների գործը մակագրվել է դատավոր Սերժ Ռուշանյանին
Ձերբակալվել է Քասախ համայնքի նախկին ղեկավարը
11:25
Ձերբակալվել է Քասախ համայնքի նախկին ղեկավարը
«Ուժեղ Հայաստանի» դեմքով Սերժ Սարգսյանը ներկայացված է ԱԺ դահլիճում. Տարոն Չախոյան
11:18
«Ուժեղ Հայաստանի» դեմքով Սերժ Սարգսյանը ներկայացված է ԱԺ դահլիճում. Տարոն Չախոյան