Մահացել է Իրանի քաղաքացին, որը 18 տարի ապրել է Փարիզի Շառլ դը Գոլի անվան օդանավակայանում։ Մեհրան Քարիմի Նասերին մահացել է սրտի կաթվածից, հայտնում է The Guardian-ը։
Նասերին, որը ենթադրվում է ծնվել է 1945 թվականին, իր կյանքի վերջին շաբաթները նույնպես անցկացրել է օդանավակայանում։
Նասերիի պատմությունը ոգեշնչել է ամերիկացի կինոռեժիսոր Սթիվեն Սփիլբերգին ստեղծելու «Տերմինալ» ֆիլմը, որտեղ գլխավոր դերը կատարել է Թոմ Հենքսը։

















