2016, 2020 թթ․ պատերազմական գործողություններին մասնակցած, գործազուրկ քաղաքացիներին պետությունն աջակցում է մասնագիտական ուսուցում ստանալու և/կամ աշխատանքով ապահովելու հարցում։ Այս մասին հայտնում են Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից։ Ծրագիրը բաղկացած է երեք բաղադրիչից․ Պատերազմի մասնակիցը հնարավորություն ունի պետության ֆինանսական աջակցությամբ անցնել մինչև 5 ամիս տևողության մասնագիտական ուսուցում՝ գործատուի մոտ կամ ուսումնական հաստատությունում։
Պատերազմի մասնակիցը կարող է գործատուի մոտ անցնել եռամսյա վճարովի փորձաշրջան։ Պատերազմի մասնակիցը կարող է անմիջապես ընդունվել աշխատանքի․ վերջինիս հետ կկնքվի աշխատանքային պայմանագիր՝ առնվազն մեկ տարի ժամկետով, գործատուին կտրամադրվի միանվագ փոխհատուցում։ Ծրագրից օգտվելու համար անհրաժեշտ է մոտենալ Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոն։ Հարցերի դեպքում կարող եք դիմել Զանգերի կենտրոն՝ 114 հեռախոսահամարով։
Ամերիկյան տիեզերական գործակալության՝ NASA-ի մասնագետներն արձանագրել են, որ 2024 թվականին Համաշխարհային օվկիանոսի մակարդակի անսպասելի բարձրացել…
Կատարը հայտարարել է Հորդանանի տարածքով Սիրիային օրական 2 մլն խորանարդ մետր բնական գազի մատակարարման մեկնարկի…
Մարտի 14-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում ավարտվել է ՀՀ ՊՆ ֆինանսաբյուջետային վարչության ենթակա ստորաբաժանումների անձնակազմի…
ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը հյուրընկալել է Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար,…
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Euronews-ի թղթակցի հետ զրույցում ասել է, որ գլոբալ կայունությունը քիչ հավանական…
ՀՀ 2025 թ. երիտասարդական մայրաքաղաքն Ապարանն է: Տիտղոսի ստանձնումը տեղի է ունեցել երիտասարդական մայրաքաղաքի հավաստագրի…