Կրակային դիրք, լիցքավորում, նշանառում և խոցում. Հրաձգության դասընթացներում կրակում են նաև կանայք:
Շուրջ 1500 մասնակից՝ միայն Երևան քաղաքից, մարդիկ ովքեր անկախ սեռից ու տարիքից հայրենիքի պաշտպանությունը վեր են դասում ամենից ու պատրաստակամ են սովորել, յուրացնել ու ամրապնդել հրաձգության հմտությունները, և ամենևին էլ, թող դրա կիրառման անհրաժեշտությունը չլինի, բայց զգոն լինել միշտ պետք է: