Ադրբեջանի Պետական անվտանգության ծառայությունը հայտարարել է, թե իբր հայտնաբերել է իրանական հատուկ ծառայությունների կողմից հավաքագրված Ադրբեջանի քաղաքացի հինգ լրտեսների։
Ըստ այդ հայտարարության՝ նրանցից մեկը նավի կապիտան է, որը «գաղտնի տեղեկություններ է փոխանցել» Թեհրանին և հավաքագրվել է այնտեղ կրոնական ուսում ստանալու ժամանակ։