Լրահոս 24/7

Ռուսները Խերսոնում պատերազմի հանցագործություններ են կատարել․ Զելենսկի

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, թե կան մեծ թվով փաստեր, որոնք վկայում են Խերսոնում ռուսների պատերազմի հանցագործությունների մասին: Դրանց թիվը մի քանի հարյուրի է հասնում:

«Քննիչներն արդեն փաստագրել են ռուսների կողմից ավելի քան 400 պատերազմական հանցագործություններ, հայտնաբերվել են զինծառայողների և խաղաղ բնակիչների մարմիններ: Խերսոնի շրջանում ռուսներից հետո մնացել են այն նույն բարբարոսության հետքերը, որոնք տեսել ենք երկրի այլ շրջաններում: Մենք կգտնենք և պատասխանատվության կենթարկենք յուրաքանչյուր մարդասպանին»,- ասել է Զելլենսկին:

Խերսոնում կամավորները մարդասիրական օգնություն են բաժանում ռուսների օկուպացիան վերապրած բնակիչներին:

Տեղական իշխանությունների փոխանցմամբ, իրավիճակը շատ բարդ է, քանի որ ռուսները՝ նահանջելուց առաջ, ոչնչացրել կամ ականապատել են կենսական նշանակության ենթակառուցվածքը:

«Հոսանք, ջուր, ինտերնետ, կապ, ջեռուցում չկա, բայց չկան նաև ռուսներ, դա է ամենակարևորը»,- ասում են բնակիչները:

Ուկրաինական իշխանությունները Խերսոնում երեկոյան ժամը 5-ից մինչև առավոտյան 8-ը պարետային ժամ են սահմանել: Ռուսները շարունակում են ռմբհահարել և հրթիռակոծել ուկրաինայի բնակավայրերը:

Աղբյուրը՝ Azatutyun.am

Թիվ 1

Recent Posts

Հայաստանն ագրեսիայի մտադրություններ չունի․ Միրզոյան

Հնդկաստան պաշտոնական այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հարցազրույց է տվել տեղական՝ արտաքին քաղաքական…

3 hours ago

Meta-ն սկսում է փորձարկել իր առաջին ներքին AI ուսուցման չիպը

«Մետա»-ն փորձարկում է արհեստական բանականության համակարգերի ուսուցման համար իր առաջին «տնային» չիպը։ Այս քայլը կարևոր…

3 hours ago

Երուսաղեմի հայոց պատրիարքարանը կոչով դիմել է միջազգային հանրությանը

Երուսաղեմի հայոց պատրիարքությունը կոչով դիմել է միջազգային հանրությանը, կառավարություններին, կրոնական և մարդասիրական կազմակերպություններին, անհատներին` նրանց…

4 hours ago

Միակ տրամաբանական ելքն այն է, որ Կանադան դառնա մեր թանկագին նահանգը. Թրամփ

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը կարգադրել է կանադական պողպատի և ալյումինի մաքսատուրքերը հասցնել 50%-ի՝ ի պատասխան…

4 hours ago

Վարչապետը հարցազրույց է տվել թուրքական լրատվամիջոցներին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել թուրքական լրատվամիջոցների ներկայացուցիչներին. այդ մասին տեղեկացրել է սոցիալական ցանցի…

4 hours ago

Սրբուհի Գալյանն ու Վրաստանի դեսպանը փոխգործակցության հարցեր են քննարկել

ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն ընդունել է ՀՀ-ում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Շարվաշիձեին:…

5 hours ago