ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Արեն Խաչատրյանն անդրադարձել է սահմանային իրավիճակին՝ նշելով, որ ադրբեջանական ԶՈՒ-ն շարունակում է սադրանքները։
Խաչատրյանի խոսքով. «Որևէ զարմանալու բան չկա, մենք, ինչքան հիշում ենք, այդ սադրանքները եղել են, կարծում եմ՝ առաջիկայում էլ կլինեն, պետք է պատրաստ լինենք այս ամենին»։
Պատգամավորը նաև մանրամասնել է, որ հայկական կողմից բավական ակտիվ շարունակվում են ինժեներական աշխատանքները, որոշ հատվածներում արդեն տրվել է ավարտ։ Ըստ նրա, առաջնագծում կահավորում իրականացնելը պայմանավորված չէ սահմանների գծման հեռանկարի հետ.
«Այլ պայմանավորված է կոնկրետ այս պահին մեր պաշտպանունակությունը կազմակերպելու ու բարձրացնելու հետ։ Այսինքն՝ եթե նորից ագրեսիա եղավ, մենք պետք է ամեն կերպ պատրաստ լինենք, սա արվում է այդ նպատակով, որևէ կապ չունի սահմանների գծնանշման աշխատանքների հետ։ Մեր հարևանն Ադրբեջանն է ու հուսալ, որ այս անգամ չեն հարձակվի, տեղին չէ, ցանկացած սցենար կարող է իրականություն դառնալ»։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանը կայացած միջոցառման ժամանակ Իլոն Մասկից կարմիր Tesla է գնել։…
Ուկրաինայի տարածքում ՆԱՏՕ-ի երկրների զորքերի ներկայությունը ցանկացած դրոշի ներքո, ցանկացած կարգավիճակով, այդ թվում՝ խաղաղապահների, սպառնալիք…
Հյուսիս-հարավ Տրանշ-4-ի Քաջարան-Ագարակ ճանապարհի կառուցման աշխատանքների ընթացքը՝ տեսանյութով։ Այս մասին հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից։…
Միխեիլ Սաակաշվիլին դատապարտվել է 9 տարվա ազատազրկման և 3 տարով զրկվել պետական պաշտոն զբաղեցնելու իրավունքից։…
«Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբին պատկանող 10-ից ավելի ընկերություններ այս տարի ևս մասնակցել են ՏՏ ոլորտի…
2024 թվականին մայրաքաղաքի ութ փողոցներում կենսունակությունը կորցրած ծառերի փոխարեն տնկվել է 661 ծառ։ Արճվան, ալբիցիա,…