Թուրքիայի ԱԳ նախարար Մևլյութ Չավուշօղլուն թվիթերյան գրառմամբ շնորհակալություն է հայտնել Արարատ Միրզոյանին Ստամբուլի ահաբեկչության հետ կապված ցավակցություն հայտնելու համար։
Հիշեցնենք՝ Արարատ Միրզոյանի ցավակցական գրառման մեջ ասված էր.
«Իմ անկեղծ ցավակցությունն եմ հայտնում Ստամբուլում տեղի ունեցած մահաբեր պայթյունի զոհերի ընտանիքներին և շուտափույթ ապաքինում եմ մաղթում տուժածներին»։