Լրահոս 24/7

Պետք է վերացնել նախագահի ինստիտուտը, եթե ժողովուրդը նրան չի ընտրելու. Մարուքյան

Պետք է կամ գնալ նախագահական պետության ճանապարհով, կամ վերացնել նախագահի ինստիտուտը: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 14-ին, Սահմանադրական բարեփոխումների ընթացող նիստի ժամանակ նշեց ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը:

«Մենք մի անգամ բավականին մանրամասն քննարկում ունեցանք նախագահական կառավարման եւ խորհրդարանական կառավարման մասին: Պարոն Իոննիսյանն ասում է՝ չենք հասել քվեարկության, բայց էդտեղ դոմինանտ երեւաց, որ հանձնաժողովում մեծամասնությունը խորհրդարանական կառավարման կողմնակիցներ են: Այս հարցում ես հոռետես եմ եւ կարծում եմ՝ մեզ չի հաջողվելու ավելի լավացնել այս ինստիտուտը, եթե պահպանում ենք խորհրդարանական կառավարումը:

Եթե չենք պահպանում, մեզ պետք է լինելու ուղղակի ժողովրդի կողմից ընտրված նախագահ: Եթե պահպանում ենք եւ  ժողովուրդը չի ընտրելու նախագահին, ես կարծում եմ, որ պետք է այդ ինստիտուտը վերացնել, գնալ ոչ ավանդական ճանապարհով, ներկայացուցչական լիազորությունները տեղափոխել ԱԺ նախագահի վրա։ ԱԺ նախագահի, ԱԺ-ի դերը բարձրացնել ու առաջ շարժվել խորհրդարանական պետության տրամաբանությամբ»,-նշեց նա։

Մարուքյանի խոսքով, գործող Սահմանադրության մեջ կան ինստիտուտներ, որոնք իրենց չեն արդարացրել, օրինակ, Հանրային Խորհուրդը. «Պետք է գնալ վիրահատական ճանապարհով ու վերացնել դրանք, կարկատել այդ ինստիտուտները, չի ստացվելու, ես չեմ հավատում։ Կամ պետք է որոշենք, որ դառնում ենք նախագահական պետություն, կամ եթե խորհրդարանականը շարունակում ենք, այդ անիմաստ ուռճացված համակարգերը, ինստիտուտները, որոնք քաղաքական իմաստով դերակատարում չեն կարող ունենալ, կարող են առաջացնել ճգնաժամեր, մնալու են ձևական, անբովանդակ վիճակում»,-ասաց Մարուքյանը:

Թիվ 1

Recent Posts

ԵՄ-ն կամավոր հիմունքներով հիմնադրամ կստեղծի Ուկրաինային աջակցելու համար

Եվրամիությունը կամավոր հիմունքներով քննարկում է Ուկրաինային 20-ից 40 միլիարդ եվրոյի ռազմական օգնություն ուղարկելու համար սեփական…

5 minutes ago

Ոչ մի իշխանություն չի հայտարարել, որ չի ճանաչում Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը. Սիմոնյան

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը սոցցանցի իր էջում գրել է. «Բոլոր այն ուժերը, կողմերը, քաղաքական…

20 minutes ago

Ինչու՞ է Վիտկոֆը ԱՄՆ վերադարձի ճանապարհին կանգառ ունենում Բաքվում

Հայաստանի ԳԽ և Արցախի ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է. Տեղի…

38 minutes ago

Աշխատում ենք այդ հարցի լուծման համար, ցավոք սրտի՝ անհաջող. Միրզոյան

«Դատավարությունները նորմա՞լ են. իհարկե, նորմալ չեն: Մենք ինքներս հանդես ենք եկել որակումներով՝ բեմականացված, շինծու, մարդու…

54 minutes ago

Համաձայնագրի տեքստում միակողմանի որևէ կարգավորում չկա. նախարար

«Համաձայնեցված տեքստում չկա որևէ դրույթ այն մասին, որ մինչև Խորհրդային Միության փլուզումը երկու երկրներում բնակված…

1 hour ago

Տոմսային պրոդուկտներից հավաքագրվել է շուրջ 2.5 մլրդ դրամ. Կոստանյան

Երևանի քաղաքապետի խոսնակ Հայկ Կոստանյանը նշել է, թե մարտի 10-ի դրությամբ վաճառված տոմսային պրոդուկտներից հավաքագրվել…

2 hours ago