Լրահոս 24/7

Աշխատում ենք այդ հարցի լուծման համար, ցավոք սրտի՝ անհաջող. Միրզոյան

«Դատավարությունները նորմա՞լ են. իհարկե, նորմալ չեն: Մենք ինքներս հանդես ենք եկել որակումներով՝ բեմականացված, շինծու, մարդու իրավունքների նորմերի խախտմամբ, նոյեմբերի 9-ի խախտմամբ»,- ասել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:

Ըստ նրա՝ այս ամենից հետո առաջ է գալիս «հարցերի հարցը՝ ձեր գործողությունները»:

Նրա խոսքով՝ դրա կառավարման միակ ձևը շարունակական բանակցություններն են, որոնք, չնայած դժվարություններին, ընդհանուր փոխադարձ հիմքեր են ստեղծում. «Համաձայնագիրը, որի մասին խոսում ենք, փոքր աստիճան կամ փոքր հիմք չէ, այլ հսկայական պատվանդան է, որի վրա կարելի է կառուցել»:

Ինչ վերաբերում է Բաքվում պահվող հայ գերիներին, նա նշել է. «Իհարկե, տեսնում ենք, թե ինչ է կատարվում, գնահատականներով հանդես ենք եկել, ամեն օր աշխատում ենք այդ հարցի լուծման համար, ցավոք սրտի՝ անհաջող: Ավելին, մենք տեսնում ենք, որ նույնիսկ միակ ինստիտուտը, որը հնարավորություն ուներ տեսակցելու գերիներին՝ Կարմիր Խաչը, հիմա ստիպված է դադարեցնել գործունեությունն այդ երկրում, ինչը լրացուցիչ խնդիրներ է առաջացնում»:

Թիվ 1

Recent Posts

ԱՄՆ-ն ու ՌԴ-ն համեմատելիս պետք է հրաժարվենք էմոցիաներից ու գնահատենք չափելի ցուցանիշները

«Հանուն հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը գրել է. ԱՄՆ-ն ու Ռուսաստանը համեմատելիս պետք է հրաժարվենք…

9 hours ago

«Խաղաղության օրակարգը Վենսի այցի կենտրոնում»

Հայաստանի ԳԽ և ԼՂ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․ Վենսի…

10 hours ago

Մինչև 2046թ. ատոմակայանի վերաբերյալ պետք է կայացվեն որոշումներ. վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Մեծամորի ատոմակայանի գործունեության ժամկետներին։ «Մենք գտնվում ենք Մեծամորի ատոմակայանի…

12 hours ago

Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան հացահատիկի մատակարարումները կանոնավոր են դարձել

Ռուսական հացահատիկի մատակարարումները Հայաստան «Ռուսական երկաթուղիներ» ընկերության ենթակառուցվածքների միջոցով դարձել են կանոնավոր։ Այս մասին հայտարարել…

13 hours ago

Նարեկ Կարապետյանը սխալ է․ ԱՄՆ փոխնախագահին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր ուղեկցել է ԿԳՄՍ նախարարը

«Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, թե «ՀՀ ոչ մի…

13 hours ago

Նախորդ տարվա ընթացքում ՀԱԷԿ-ում արտադրվել է 2915 մլն կՎտժ էլեկտրաէներգիա

Հայկական ատոմային էլեկտրակայանում ամփոփվել են տարեկան տվյալները՝ 2025 թվականին արտադրված և առաքված էլեկտրաէներգիայի վերաբերյալ: Ըստ…

14 hours ago