Լրահոս 24/7
14.11.2022

Հայաստանի թատերական գործիչների միության նախագահ վերընտրվեց Հակոբ Ղազանչյանը

Հայաստանի թատերական գործիչների միության նախագահ վերընտրվեց Հակոբ Ղազանչյանը

Հայաստանի թատերական գործիչների միության նախագահ վերընտրվեց  Հակոբ Ղազանչյանը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նախագահն ընտրվեց միության 17-րդ համագումարի ընթացքում, որը տեղի ունեցավ նոյեմբերի 14-ին Երևանի պետական կամերային թատրոնում:

Հակոբ Ղազանչյանն ընտրվեց բաց քվերակությամբ: 

Ղազանչյանի խոսքով՝ ավելի ճկուն կառավարման համար ցանկալի է միության քարտուղարություն ստեղծել, որում կընդգրկվեն երիտասարդներ, որոնք ուզում են աշխատել, որոնք կհամակարգեն հստակ ոլորտներ, անընդհատ կապի մեջ կլինեն իրենց բնագավառի ներկայացուցիչների հետ և ժողովներ, միջոցառումներ կկազմակերպեն: «Եթե սցենոգրաֆիայի բնագավառն է, ցուցահանդեսներ կկազմակերպեն, եթե թատերագիտության, դրամատուգրայի ոլորտն է,  ընթերցումներ, քննարկումներ և այլն: Դա հիմնականում արվում է, որ միությունն ուղիղ աշխատի միության անդամի հետ, ոչ թե թատրոնների միջոցով: Եթե այդ կանոնադրությունն ընդունվի, հաջորդ համագումարին պատվիրակներ կընտրվեն կոնկրետ սեկցիաների ժողովներում, ոչ թե թատրոններում: Ես դա կարևոր եմ համարում»,-շեշտեց Ղազանչյանն ու հավելեց՝ իր առաջարկով վարչությունն իրավասու է լինելու ընդունելու նախագահի հրաժարականը և ընտրելու նոր նախագահ մինչև հաջորդ համագումարը: Այդ դեպքում միության նախագահն ըստ էության կկոչվի վարչության նախագահ:

Թատերական գործիչների միությունն այս պահին ունի մոտ 620 անդամ: Վերջին տարիներին միության անդամների շարքերը համալրել են երիտասարդները:  Այժմ ևս դիմումները շատ են:

«Տխուր է, բայց այն սերունդը, որի յուրաքանչյուր անդամ միության հենասյուն էր և որը միության աշխատանքներին լծվում էր՝ անելով իրենից կախված ամեն բան, օր օրի պակասում է: Առաջիկա տարիներին գլխավոր ռազմավարական խնդիրը պետք է լինի սերնդափոխությունը: Մենք պետք է գտնենք երիտասարդների, պետք է նրանց ուղղորդենք, որ աշխատեն, սիրեն իրենց գործը: Երիտասարդները պետք է ուժ ունենան ընտրելու իրենց առաջնորդներին, որոնցից հետագայում, գուցե, ընտրվի միության նախագահը: Եթե այդ տարիքում սկսեն ամբիցիաների բախումներ, անցանկալի ընթացք կլինի»,-հավաստիացրեց Հակոբ Ղազանչյանը:

Խոսելով թատերական ոլորտի խնդիրների մասին՝ Ղազանչյանն ասաց՝ առաջ իրենց ձայնը տեղ հասնում էր, իսկ հիմա տպավորություն է՝ մի քանիսի պաշտոնական կարծիքը  բավարար է խնդիր լուծելու համար: «Կցանկանայի՝ միություններն ավելի ներգրավված լինեին մշակութային քաղաքականությունը ձևավորելու հարցում, և ինձ համար մինչ օրս անհասկանալի է, որ շուրջ 15 տարի  խոսում ենք թատրոնի մասին օրենքի մասին, որը դեռ չկա: Միությունը պետք է հետևողական լինի և առաջարկներ անի: Չգիտեմ՝ կընդունվի, թե ոչ, բայց պետք է այդ հարցում ակտիվ լինել, քանի որ օրենքի բացակայությունը անընդհատ խնդիրներ է ստեղծում թատերական դաշտում»,-շեշտեց Հակոբ Ղազանչյանը:

Թատերական գործիչների միության նախագահի միակ թեկնածուն Հակոբ Ղազանչյանն էր:

Լրահոս
Վերցրել ենք դատարկ թուղթ և վրան սկսել ենք գրել նոր Սահմանադրության տեքստ. Արուսյակ Ջուլհակյան
17:21
Վերցրել ենք դատարկ թուղթ և վրան սկսել ենք գրել նոր Սահմանադրության տեքստ. Արուսյակ Ջուլհակյան
«Պետք է գործել հանուն ՀՀ-ի, այլ ոչ թե ինադու ՌԴ-ի»․ Էդուարդ Շարմազանով
16:24
«Պետք է գործել հանուն ՀՀ-ի, այլ ոչ թե ինադու ՌԴ-ի»․ Էդուարդ Շարմազանով
Ասում եք՝ որտեղից եք վերցրել 29743 կմ քառակուսին, անձամբ ձեզնից ենք վերցրել. Ռուբինյանը՝ ընդդիմությանը
15:44
Ասում եք՝ որտեղից եք վերցրել 29743 կմ քառակուսին, անձամբ ձեզնից ենք վերցրել. Ռուբինյանը՝ ընդդիմությանը
Ձեր քաղաքական ամնեզիան կվերացնեմ․ Ռուբինյան
15:13
Ձեր քաղաքական ամնեզիան կվերացնեմ․ Ռուբինյան
Վարչապետն ընդունել է ՀՀ–ում հավատարմագրված արաբական պետությունների դեսպաններին
14:14
Վարչապետն ընդունել է ՀՀ–ում հավատարմագրված արաբական պետությունների դեսպաններին
Հայաստանի և Իրանի միջև TRIPP ծրագրի շուրջ փոխըմբռնում կա. Սարգիս Խանդանյան
14:02
Հայաստանի և Իրանի միջև TRIPP ծրագրի շուրջ փոխըմբռնում կա. Սարգիս Խանդանյան
Ավստրալիայի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
13:42
Ավստրալիայի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
Չկա որևէ պատճառ կամ հանգամանք, որը կարող է մեզ ստիպել ակտիվացնել մեր մասնակցությունը ՀԱՊԿ-ում․  Խանդանյան
13:25
Չկա որևէ պատճառ կամ հանգամանք, որը կարող է մեզ ստիպել ակտիվացնել մեր մասնակցությունը ՀԱՊԿ-ում․ Խանդանյան
ԱՄՆ-ն լիակատար վերահսկողություն ունի Հորմուզի նեղուցի նկատմամբ. Թրամփ
13:02
ԱՄՆ-ն լիակատար վերահսկողություն ունի Հորմուզի նեղուցի նկատմամբ. Թրամփ
Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի ԱԳ նախարարի հետ
12:48
Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի ԱԳ նախարարի հետ
57 քառ. կմ-ն ե՞րբ անհետացավ. Արթուր Խաչատրյան
12:41
57 քառ. կմ-ն ե՞րբ անհետացավ. Արթուր Խաչատրյան
Մենք այլևս սխալվելու հնարավորություն չունենք, այն կարող է մեզ համար ճակատագրական լինել. Վարդանով
12:09
Մենք այլևս սխալվելու հնարավորություն չունենք, այն կարող է մեզ համար ճակատագրական լինել. Վարդանով
Կաթողիկոսի և 6 եպիսկոպոսների գործը մակագրվել է դատավոր Սերժ Ռուշանյանին
11:51
Կաթողիկոսի և 6 եպիսկոպոսների գործը մակագրվել է դատավոր Սերժ Ռուշանյանին
Ձերբակալվել է Քասախ համայնքի նախկին ղեկավարը
11:25
Ձերբակալվել է Քասախ համայնքի նախկին ղեկավարը
«Ուժեղ Հայաստանի» դեմքով Սերժ Սարգսյանը ներկայացված է ԱԺ դահլիճում. Տարոն Չախոյան
11:18
«Ուժեղ Հայաստանի» դեմքով Սերժ Սարգսյանը ներկայացված է ԱԺ դահլիճում. Տարոն Չախոյան