Լրահոս 24/7

Մենք չպետք է սխալվենք՝ թերագնահատելով ՌԴ-ին․ Ստոլտենբերգ

Ուկրաինան պետք է որոշի՝ ինչ պայմաններ են ընդունելի պատերազմը դադարեցնելու նպատակով բանակցությունների համար, ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը՝ հավելելով, որ ՆԱՏՕ-ի դերը Կիեւին աջակցելն է։

«Ուկրաինայի պետք է որոշի, թե ինչ պայմաններ են ընդունելի: Մենք պետք է նրանց աջակցենք»,- Հաագայում Նիդեռլանդների կառավարության անդամների հետ մամուլի ասուլիսի ժամանակ ասել է նա։

«Մենք չպետք է սխալվենք՝ թերագնահատելով Ռուսաստանին… Նրանք դեռ վերահսկում են Ուկրաինայի մեծ մասը… Ռուսաստանի զինված ուժերը պահպանում են զգալի հնարավորություններ, ինչպես նաեւ մեծաթիվ զորքեր: Եվ Ռուսաստանը ցույց է տվել զգալի կորուստներ կրելու պատրաստակամությունը։

Առաջիկա ամիսները բարդ են լինելու. Պուտինը նպատակ ունի այս ձմռանը Ուկրաինային թողնել ցրտի ու մթի մեջ»,- ասել է նա՝ հավելելով, որ ներկայիս հակամարտությունը նույնպես ցույց է տալիս «մեր էներգետիկ ռեսուրսների դիվերսիֆիկացման եւ մեր ենթակառուցվածքների պաշտպանության կարեւորությունը»:

Թիվ 1

Recent Posts

Գիշերը ՌԴ-ի երկնքում խոցվել է Ուկրաինայի ԶՈւ-ի 126 անօդաչու թռչող սարք. ՌԴ ՊՆ

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ մարտի 15-ի գիշերը ՀՕՊ ուժերն աշխատել են Վոլգոգրադի, Վորոնեժի,…

2 hours ago

Պետք է շարունակենք ճնշումը Պուտինի վրա․ Սթարմեր

ՄԹ վարչապետ Քիր Սթարմերը X-ի էջում գրել է, որ այսօր խոսել է համաշխարհային առաջնորդների հետ…

3 hours ago

Ուկրաինական զորքերը Կուրսկի շրջանում շրջափակված չեն․ Զելենսկի

Ուկրաինական զորքերը Կուրսկի շրջանում շրջափակված չեն, Պոկրովսկու ուղղությամբ իրավիճակը կայունացել է։ Այս մասին հայտարարել է…

5 hours ago

Այս պատմական քայլը կամրապնդի կայունության կամուրջները․ ԱՄԷ ԱԳՆ

Արաբական Միացյալ Էմիրությունները ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի՝ խաղաղ բանակցությունների ավարտի մասին հայտարարությունը և հույս…

6 hours ago

Գևորգ Պապոյանն այցելել է «Շինցեմենտ» ՍՊԸ, շրջել է արտադրամասերով

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը մարտի 15-ին այցելել է Արարատի մարզում գործող «Շինցեմենտ» ՍՊԸ։ Այցին…

7 hours ago

Վարչապետը ներկա է գտնվել պողպատե ամրանների արտադրությամբ զբաղվող գործարանի բացմանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Արարատ համայնքում ներկա է գտնվել «Ջի Թի Բի Սթիլ» ընկերության պողպատե ամրանների…

8 hours ago