Լրահոս 24/7
14.11.2022

ՀՀ նախագահը  հյուրընկալել է ԵԱՀԿ ԽՎ երիտասարդական ցանցի պատվիրակներին

ՀՀ նախագահը  հյուրընկալել է ԵԱՀԿ ԽՎ երիտասարդական ցանցի պատվիրակներին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հյուրընկալել է ԵԱՀԿ ԽՎ երիտասարդական ցանցի պատվիրակներին: Հանդիպմանը մասնակցել է ՀՀ ԱԺ պատգամավոր Սարգիս Խանդանյանը: Նախագահ Վահագն Խաչատուրյանը ողջունելով հյուրերին՝ նշել է, որ կարևորում է երիտասարդների ներգրավվածությունը խորհրդարանական դիվանագիտության կայացման գործընթացներում:

Հանդիպման ընթացքում  նախագահը Խորհրդարանական վեհաժողովի երիտասարդ պատվիրակներին դրվագներ է ներկայացրել Ղարաբաղյան հակամարտության սկզբնավորման և բովանդակության վերաբերյալ: Անդրադարձել է հիմնախնդրի կարգավորման ներկայիս հնարավորություններին:

Նախագահ Խաչատուրյանն իր խոսքում անդրադարձել է Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման առաջին տարիներին և նշել, որ հենց այդ շրջանում Հայաստանը որոշեց շարժվել ժողովրդավարության և ժողովրդավարական ինստիտուտների կայացման ուղիով և ներկայումս էլ հետևում է նույն ճանապարհին, անշուշտ, հաղթահարելով նաև բազմաթիվ դժվարություններ և խոչընդոտներ: Անդրադառնալով տարածաշրջանային իրողություններին՝ նախագահը շեշտել է, որ Հայաստանի դիրքորոշումը Հարավային Կովկասում կայուն և երկարատև խաղաղության հասնելու հարցում միանշանակ է և այլընտրանք չունի:

Հանրապետության նախագահն անդրադարձել է նաև հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հեռանկարին. «Հայաստանի դիրքորոշումը Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման հարցում շատ պարզ է, մենք հակված ենք առանց որևէ նախապայմանի սահմանների բացման և հաջորդիվ նաև դիվանագիտական հարաբերությունների հաստատման, շուրջ 13 տարի առաջ նման հնարավորություն կար, սակայն հանգամանքների բերում չստացվեց, այս անգամ, հուսանք, որ կկարողանանք արդյունքի հասնել»,- նշել է նախագահը:

Հանդիպմանը Խորհրդարանական վեհաժողովի երիտասարդ պատվիրակները շնորհակալություն են հայտնել հյուրընկալության համար և նշել, որ տպավորված են Հայաստան կատարած իրենց այցելությունից և առաջիկայում էլ կփորձեն սերտացնել հարաբերությունները:

Լրահոս
Վերցրել ենք դատարկ թուղթ և վրան սկսել ենք գրել նոր Սահմանադրության տեքստ. Արուսյակ Ջուլհակյան
17:21
Վերցրել ենք դատարկ թուղթ և վրան սկսել ենք գրել նոր Սահմանադրության տեքստ. Արուսյակ Ջուլհակյան
«Պետք է գործել հանուն ՀՀ-ի, այլ ոչ թե ինադու ՌԴ-ի»․ Էդուարդ Շարմազանով
16:24
«Պետք է գործել հանուն ՀՀ-ի, այլ ոչ թե ինադու ՌԴ-ի»․ Էդուարդ Շարմազանով
Ասում եք՝ որտեղից եք վերցրել 29743 կմ քառակուսին, անձամբ ձեզնից ենք վերցրել. Ռուբինյանը՝ ընդդիմությանը
15:44
Ասում եք՝ որտեղից եք վերցրել 29743 կմ քառակուսին, անձամբ ձեզնից ենք վերցրել. Ռուբինյանը՝ ընդդիմությանը
Ձեր քաղաքական ամնեզիան կվերացնեմ․ Ռուբինյան
15:13
Ձեր քաղաքական ամնեզիան կվերացնեմ․ Ռուբինյան
Վարչապետն ընդունել է ՀՀ–ում հավատարմագրված արաբական պետությունների դեսպաններին
14:14
Վարչապետն ընդունել է ՀՀ–ում հավատարմագրված արաբական պետությունների դեսպաններին
Հայաստանի և Իրանի միջև TRIPP ծրագրի շուրջ փոխըմբռնում կա. Սարգիս Խանդանյան
14:02
Հայաստանի և Իրանի միջև TRIPP ծրագրի շուրջ փոխըմբռնում կա. Սարգիս Խանդանյան
Ավստրալիայի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
13:42
Ավստրալիայի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
Չկա որևէ պատճառ կամ հանգամանք, որը կարող է մեզ ստիպել ակտիվացնել մեր մասնակցությունը ՀԱՊԿ-ում․  Խանդանյան
13:25
Չկա որևէ պատճառ կամ հանգամանք, որը կարող է մեզ ստիպել ակտիվացնել մեր մասնակցությունը ՀԱՊԿ-ում․ Խանդանյան
ԱՄՆ-ն լիակատար վերահսկողություն ունի Հորմուզի նեղուցի նկատմամբ. Թրամփ
13:02
ԱՄՆ-ն լիակատար վերահսկողություն ունի Հորմուզի նեղուցի նկատմամբ. Թրամփ
Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի ԱԳ նախարարի հետ
12:48
Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի ԱԳ նախարարի հետ
57 քառ. կմ-ն ե՞րբ անհետացավ. Արթուր Խաչատրյան
12:41
57 քառ. կմ-ն ե՞րբ անհետացավ. Արթուր Խաչատրյան
Մենք այլևս սխալվելու հնարավորություն չունենք, այն կարող է մեզ համար ճակատագրական լինել. Վարդանով
12:09
Մենք այլևս սխալվելու հնարավորություն չունենք, այն կարող է մեզ համար ճակատագրական լինել. Վարդանով
Կաթողիկոսի և 6 եպիսկոպոսների գործը մակագրվել է դատավոր Սերժ Ռուշանյանին
11:51
Կաթողիկոսի և 6 եպիսկոպոսների գործը մակագրվել է դատավոր Սերժ Ռուշանյանին
Ձերբակալվել է Քասախ համայնքի նախկին ղեկավարը
11:25
Ձերբակալվել է Քասախ համայնքի նախկին ղեկավարը
«Ուժեղ Հայաստանի» դեմքով Սերժ Սարգսյանը ներկայացված է ԱԺ դահլիճում. Տարոն Չախոյան
11:18
«Ուժեղ Հայաստանի» դեմքով Սերժ Սարգսյանը ներկայացված է ԱԺ դահլիճում. Տարոն Չախոյան