Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ներկայացրել է ԱԺ պատգամավոր ընտրված և լիազորությունները վաղաժամկետ դադարեցրած պատգամավորների մանդատները հաջորդ թեկնածուներին տրամադրելու մասին արձանագրությունները:
Ըստ այդմ՝ մանդատները տրվել են «Պատիվ ունեմ» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակի հերթական հաջորդ թեկնածու Մարտուն Գրիգորյանին և «Հայաստան» դաշինքի հերթական հաջորդ թեկնածուներ Արգիշտի Գևորգյանին և Գառնիկ Դանիելյանին:
Ազգային ժողովի կազմը համալրած պատգամավորները խորհրդարանի ամբիոնից երդվեցին:
Հիշեցնենք՝ Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը երեկ հայտնել էր, որ որոշում ունեն խորհրդարանական աշխատանքներին մասնակցության վերաբերյալ:














