Լրահոս 24/7
15.11.2022

Պատիվ ունեմ» խմբակցությունը վաղը չի մասնակցի կառավարության հետ հարցուպատասխանին. Մամիջանյան

Պատիվ ունեմ» խմբակցությունը վաղը չի մասնակցի կառավարության հետ հարցուպատասխանին. Մամիջանյան

Այն գործընթացները, որոնք այս պահին ծավալվում են Արցախի և Հայաստանի շուրջ, ամենայն հավանականությամբ վաղ թե ուշ հանգրվանելու են Ազգային ժողովում և Սահմանադրական դատարանում: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 15-ին, ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը՝ պատասխանելով ընդդիմադիրների՝ ԱԺ լիագումար նիստերին կրկին մասնակցելու մասին հարցերին։

«Բազմիցս նշել ենք, որ փողոցային պայքարն ու խորհրդարանական աշխատանքն իրար բացառող գործընթացներ չեն։ Մենք թույլ չենք տա, որպեսզի հակահայկական այս կամ այն զարգացումը կանխելու համար այդ թվում նաև այս հնարավորությունն իրացնելու գործիքները չունենանք»,- ասաց Մամիջանյանը։

Նա նշեց, որ ընդդիմությունը,  մասնավորապես «Պատիվ ունեմ» խմբակցությունը երբեք  չի էլ դադարեցրել խորհրդարանական աշխատանքը, նույնիսկ ամենաթեժ ցույցերի պահերին այս կամ այն պատգամավորը միջազգային ֆորմատներում կամ, օգտագործելով  վերահսկողական այս կամ այն գործիքն, աշխատել են պառլամենտում. «Խոսքը ընդամենը լիագումար նիստերի դահլիճ  մուտք գործելու մասին է, որը չեմ կարծում, թե մեր գործելաոճի էական փոփոխություն է»,- ասաց ընդդիմադիր պատգամավորը:

Մամիջանյանը վստահ է, որ ռադիկալ ընդդիմություն լինելն ասելով չէ. «Ինչքան էլ ասեմ, որ մենք շարունակում ենք մնալ ռադիկալ ընդդիմություն, վստահ եմ, որ  մեր քաղաքացիները  կգնահատեն մեր գործողությունները, որոնք սպասեցնել չեն տա»։

Ներկայացնելով իրենց օրակարգը՝ Մամիջանյանն ասաց. «Եթե խորհրդարանական ընդդիմությունը չիրականացնի խորհրդարանական այս կամ այն աշխատանքը, օրինակ, մեր որոշ միջազգային գործընկերների հետ  հանդիպումների ժամանակ մեր գործընկերները կլսեն  «Հայաստանն ու Ադրբեջանը իրար հետ որևէ խնդիր չունեն, բացի ԼՂ հարցից», կամ «Մենք համարում ենք, որ Լեռնային Ղարաբաղից բոլոր զորքերը պետք է դուրս գան» ու  նմանօրինակ հակահայկական, հակապետական հայտարարություններ, որոնք  կմնան անպատասխան: Այսինքն մեր միջազգային  գործընկերները չեն լսի, որ նշված երկու դրույթներն աղերս չունեն  իրականության հետ, կամ չեն լսի, որ խորհրդարանական ընդդիմությունը Հայաստանի և Արցախի համար համարում է ճակատագրական սխալ հայ-ադրբեջանական հարաբերությունների զատումը արցախյան հակամարտությունից»։

Հարցին, թե ի՞նչ սխալներ է թույլ տվել ընդդիմությունը, որ փողոցային պայքարի միջոցով  չհասավ իր նպատակներին, Հայկ Մամիջանյանը պատասխանեց. «Այո, մեր նպատակը եղել է և շարունակում է  մնալ Նիկոլ Փաշինյանի հեռացումը իշխանությունից,  հիմնական բանակցողի  փոփոխությունը, բայց ասել, որ փողոցային պայքարը որևէ արդյունքի չի  բերել, կարծում եմ, իրականությանը չի համապատասխանում։ Մեր վերջնական նպատակին չենք հասել, բայց որոշակի արդյունքների հասել ենք»։

Նա նշեց, որ կատարել են սխալների վրա աշխատանք, թե  տեխնիկական, նաև որոշ առումով խոսույթի մակարդակում։ Ըստ ընդդիմադիր գործչի, փողոցային այս կամ այն ակցիաների ավելի լայնամասշտաբ իրականացման վերաբերյալ այս պահին տարվում է տնային աշխատանք։

Մամիջանյանը տեղեկացրեց, որ «Պատիվ ունեմ» խմբակցությունը վաղը չի մասնակցի կառավարության հետ հարցուպատասխանին։

Լրահոս
Եգիպտոսը հաշտության նոր առաջարկ է ներկայացրել
14:47
Եգիպտոսը հաշտության նոր առաջարկ է ներկայացրել
Սպասվում է առանց տեղումների եղանակ
14:24
Սպասվում է առանց տեղումների եղանակ
Էր Ռիադի բանակցությունների գլխավոր թեման Սևծովյան նախաձեռնությունն է. Պեսկով
14:05
Էր Ռիադի բանակցությունների գլխավոր թեման Սևծովյան նախաձեռնությունն է. Պեսկով
ՌԴ-ի մասնակցության հնարավորությունը միշտ եղել է. փոխնախարար
13:50
ՌԴ-ի մասնակցության հնարավորությունը միշտ եղել է. փոխնախարար
Թումանյան փողոցում 129 հասուն ծառ կտնկվի
13:34
Թումանյան փողոցում 129 հասուն ծառ կտնկվի
Վրացական ֆուտբոլի այսօրվա հաջողությունը դրվել է 10 տարի առաջ
13:26
Վրացական ֆուտբոլի այսօրվա հաջողությունը դրվել է 10 տարի առաջ
ԵՄ-ում սպասում են օրենքի ամբողջական ընդունմանը. փոխնախարար
12:59
ԵՄ-ում սպասում են օրենքի ամբողջական ընդունմանը. փոխնախարար
«Մարտի 1» տեսած քաղաքացին Ստամբուլի ցույցը ցրելու կադրեր է տարածում. Աթանեսյան
12:44
«Մարտի 1» տեսած քաղաքացին Ստամբուլի ցույցը ցրելու կադրեր է տարածում. Աթանեսյան
ՀՀ ՊՆ վարչական համալիրում մեկնարկել է ատեստավորման գործընթացը
12:20
ՀՀ ՊՆ վարչական համալիրում մեկնարկել է ատեստավորման գործընթացը
Սա նոր գործելաոճ չէ. ԱԳ փոխնախարարը՝ Ադրբեջանի վարքագծի մասին
12:08
Սա նոր գործելաոճ չէ. ԱԳ փոխնախարարը՝ Ադրբեջանի վարքագծի մասին
ԵՄ-ն ողջունում է Մարգարա-Ալիջան սահմանային անցակետի ժամանակավոր բացումը ՀՀ-ի և Թուրքիայի միջև
11:42
ԵՄ-ն ողջունում է Մարգարա-Ալիջան սահմանային անցակետի ժամանակավոր բացումը ՀՀ-ի և Թուրքիայի միջև
Թուրքիայում շարունակվում են հակակառավարական ցույցերը
11:40
Թուրքիայում շարունակվում են հակակառավարական ցույցերը
Երևանում տնկվել է 250 մշտադալար հասուն ծառ
11:26
Երևանում տնկվել է 250 մշտադալար հասուն ծառ
Իրանի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
11:11
Իրանի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
Երբ երկրի ֆուտբոլի ազգային հավաքականը պարտվում է դա չի կարող դիտարկվել որպես ազգային խայտառակություն
10:40
Երբ երկրի ֆուտբոլի ազգային հավաքականը պարտվում է դա չի կարող դիտարկվել որպես ազգային խայտառակություն